Անգլերենի դասավանդող-ուսումնական կենտրոնի ղեկավար Յուրա Գանջալյանի 2011-2012 ուստարվա առաջին կիսամյակի հաշվետվությունը
Ծրագրային հետազոտական ստեղծագործական աշխատանք
1. 2011-2012 ուսումնական տարին սկսվեց կրթահամալիրում անգլերենի դասավանդման որակական նոր բարեփոխումներով: Կազմել եմ 7-12 դասարանների սովորողներին ներկայացվող անգլերենի ընդհանրական որակական եռամակարդակ պահանջները (չափորոշիչները) և դրանց հիման վրա մշակել եմ 7-12 դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը ըստ լեզվական կարողությունների մակարդակների: http://www.mskh.am/am/11345 Քանի որ այս ուսումնական տարին սկսվեց որակապես նոր առարկայական ծրագրով, իմ կատարած բոլոր հետազոտական և գործնական աշխատանքները նպատակաուղղված են եղել ընդունված ծրագրի պարզաբանմանը և իրագործմանը:
2. “Դպիր” 45-ում հրատարակվել է իմ հայերենով և անգլերենով գրված “ Ուսուցմանառարկան` ուսուցանել լեզուն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիք” հոդվածը, ուր լուսաբանվում է օտար լեզվի դասավանդման գլխավոր ռազմավարությունը միջին դպրոցում: http://dpir.mskh.am/art.php?id=240; http://dpir.mskh.am/art.php?id=238
3. “Դպիր” 48-ում հրատարակվել է իմ անգլերենով գրված “Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities” հոդվածը, ուր հետազոտական աշխատանք է տարված, թե ինչպես կարելի է դասավանդել անգլերենը տարբեր լեզվական ընդունակություններ ունեցող դասարանում:
4. Կազմել եմ աշնանային և ձմեռային մեդիաօլիմպիադայի 10րդ և 12-րդ դասարանների համար նախատեսված խորացված ուսուցման առաջադրանքները: http://olimp.mskh.am/node/142; lhttp://www.mskh.am/am/10793; http://olimp.mskh.am/sites/default/files/10_2.pdf; http://olimp.mskh.am/sites/default/files/12%20Winter%20Olympiad_0.pdf
Ստուգել և ամփոփել եմ աշնանային և ձմեռային մեդիաօլիմպիադաների անգլերենի պատասխանները:
5. Հեղինակային մանկավարժության ամենամյա Հոկտեմբերյան հավաքի փորձաքննությանն եմ ներկայացրել իմ 7-12 դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը ըստ լեզվական կարողությունների մակարդակների:
6. Հայերենից անգլերեն եմ թարգմանել կրթահամալիրի 1-12 դասարանների ուսումնական պլանները և դրանց պարզաբանումները: 1-6 դասարաններ http://www.mskh.am/en/11464, 7-9 դասարաններ http://www.mskh.am/en/11635, ավագ դպրոց-վարժարան http://www.mskh.am/en/11918,
7. Հայերենից անգլերեն եմ թարգմանել ձմեռային մեդիաօլիմպիադայի կարգը և 15 առաջադրանք:http://olimp.mskh.am/node/386
8. “Մրցանակ ամենալավ առաջադրանքին” վերնագրով նյութ եմ տեղադրել կրթահամալիրի կայքում:http://www.mskh.am/am/14580
9. Քանի որ երկար ժամանակ չէր թարմացվում մեր կայքի անգլերեն էջը, դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած պարբերաբար նյութեր եմ տեղադրել այդտեղ. “Thank you, Mary Gabanyan” http://www.mskh.am/am/node/13783; “Teaching English in classes of pupils with mixed abilities” http://www.mskh.am/am/node/13784; “British council sends us Christmas greetings” http://www.mskh.am/am/node/13841; “Arno Peters and Iris Honderdos have sent us a Christmas present”http://www.mskh.am/am/node/13919; “Looking forward to seeing the New Year in”http://www.mskh.am/am/node/13894, “The Armenian and the Armenian by William Saroyan” http://www.mskh.am/am/node/14676: Անգլերենի էջում տեղադրել եմ նաև ձմեռային մեդիաօլիմպիադայի անգլերենի լավագույն պատասխաններ:
10. Կազմել եմ երկրորդ կիսամյակում ավագ դպրոց-վարժարանում անգլերենի խորացված ուսուցման դասարաններում գիտելիքների և կարողությունների ստուգման ժամանակացույցը: Առաջին անգամ ստուգվելու են սովորողների լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, խոսելու և գրելու կարողությունները ըստ համապատասխան դասարանների առարկայական ծրագրերի: Ժամանակացույցը ուղարկել եմ Գևորգ Հակոբյանին:
11. Այժմ 10-3 դասարանի սովորողների ու Միշա Ավդալյանի հետ պատրաստվում ենք Digitec 2012-ին: Տեսադասի միջոցով ներկայացնելու ենք, թե ինչպես ենք իրագործում փորձարարական մանկավարժական մեր ծրագիրը` “Անգլերենի ուսուցումը ըստ լեզվական կարողությունների մակարդակների” գործածելով թվային տեխնիկական միջոցները:
Չորեքշաբթի օրվա մասնագիտական հավաքների և այլ սեմինարների մասին
Մասնագիտական հավաքներում ելույթները և քննարկումները եղել են միայն անգլերենով:
Հունվարի 25ին http://www.mskh.am/am/14737
1. Ձմեռայինմեդիաօլիմպիադայիարդյունքներիամփոփում
2. Սովորողներիթղթապանակներիբովանդակությունը
3.Digitec 2012-ինմասնակցությանձևերը
Հունվարի18-ի հավաքի ընթացքում պարզաբանվել են ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման չափանիշերը: http://www.mskh.am/am/14498
Սեմինարի ընթացքում պարզաբանվեցին ուսումնական պարապմունքի արդյունավետության ընդհանուր կրթահամալիրային գնահատման չափանիշները ինչպես նաև անգլերենի դասին բնորոշ որոշ առանձնահատկություններ այս հարցի վերաբերյալ:
Իմ գրած անգլերենի դասապրոցեսին ներկայացվող պահանջները էլեկտրոնային նամակով ուղարկել եմ Գևորգ Հակոբյանին:
Հունվարի 11-ին http://www.mskh.am/am/14284
1. Առաջինկիսամյակիսովորողներիուսումնականգործունեությանամփոփումը
2. Երկրորդկիսամյակումսովորողներիգիտելիքներիևկարողություններիստուգմանժամանակացույցը
Դեկտեմբերը մասնագիտական սեմինարներով հագեցած ամիս էր:
Բրիտանական խորհրդի հետ միասին կազմակերպել ենք 3 մասնագիտական սեմինար http://www.mskh.am/am/13440
Դեկտեմբերի 7-ի սեմինարի ընթացքում քննարկցինք մեր մեդիագրադարանում առկա անգլերեն գրականությունը, որոնցով կարելի է տնային առաջադրանքներ տալ: http://www.mskh.am/am/13187
Անգլերեն լեզվի մասնագիտական սեմինարին ներկայացվել է տեսանյութ Youtube-ից և եղել է քննարկում, թե ինչպես ավելի արդյունավետ կարելի է գործածել ժամանակակից թվային միջոցները դասավանդման ընթացքում: http://www.mskh.am/am/10881
Սեպտեմբերի 14-ի մասնագիտական հավաքը նպատակաուղղված էր մի կարևոր մասնագիտական խնդրի` սովորեցնել լեզուն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիք: http://www.mskh.am/am/10365
Սեպտեմբերի 9-ի հավաքին ներկայացրեցի հունգարացի աշխարհահռչակ պոլիգլոտ Կատո Լոմբի “Ինչպես եմ սովորում օտար լեզուներ” գիրքը: Քննարկեցինք գրքում տեղ գտած հետաքրքիր պնդումներ, որոնք վերաբերում են մեր մասնագիտությանը: Այդ գրքի էլեկտրոնային տարբերակը փոխանցեցի մեր մեդիագրադարանին: http://www.mskh.am/am/10191
Ուսումնական ճամփորդություններ
Իմ կատարած քիչ թվով ճամփորդությունները ամբողջովին ուսումնական են եղել և միայն անգլերեն լեզվով:
1. “Այսօր դարձանք ակամա հանցակիցներ” վերնագրով նյութ տեղադրեցի կրթահամալիրի կայքում, ուր իմ տեսակետն էի հայտնում, թե ինչպես չի կարելի կազմակերպել ուսումնական ճամփորդություն: Դա ինձ խթանեց գործով ցույց տալու, թե ինչպես պետք է կազմակերպել ուսումնական ճամփորդությունները: http://www.mskh.am/am/10490
Մի քանի օր անգլերենով ուսումնասիրեցի գեղարվեստի պատմությունը, որպեսզի ազգային պատկերասրահում 12-րդ դասարանցիներին անգլերենով ներկայացնեմ տարբեր ժամանակների և երկրների նկարչական ուղղությունները բնօրինակները դիտելով: Հետազոտական աշխատանքին հաջորդեց իսկական ուսումնական ճամփորդությունը` արտագնա դասը Հայաստանի ազգային պատկերասրահում:
Խորացված ուսուցման մասին
10-3 և 12-րդ դասարանների իմ խմբերում դասավանդումը կատարվում է ըստ ընդունված ծրագրի: Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ Քննական կենտրոնի կազմակերպած ստուգման արդյունքներից գոհ եմ: Սովորողներն իրոք ստանում են կայուն գիտելիքներ և խոսքային կարողություններ:
Ուսուցման ընթացքում հաճախ ենք կիրառել ինտերակտիվ գրատախտակը: 10-3 դասարանում պարբերաբար կատարել ենք լսելով հասկանալու վարժություններ տարբեր կայքերից, ինչը նախկինում երբեք չէինք անում: http://www.learnenglishfeelgood.com/eslvideo/Սովորողներն առայժմ կարողանում են հասկանալ A1-A2 մակարդակի խոսքը: You-tube –ում առկա մի քանի սիրված երգերի կարաոկե տարբերակների խոսքերը թարգմանել ենք հայերեն:
10-րդ և 12-րդ դասարանների սովորողները դասերի ընթացքում լեզվական կառուցվածքների իմացության ինքնաստուգումներ են կատարել www.learnenglish.com կայքի միջոցով:
12-րդ դասարանցիները տնային առաջադրանքների որոշ մասը կատարում էին մեր մեդիագրադարանում առկա էլեկտրոնային դասագրքերի և շտեմարանների միջոցով:
Իմ ու մեր բացթողումը
Երբ 12-րդ դասարանի սովորողները, որոնց մեծ մասը մասնավոր չի պարապում, պետական ավարտական և միասնական քննության նմուշի թեստ գրեցին`13-15բալ միջին գնահատականով, հանրությանը չիրազեկեցինք: Դա մեր ավագ դպրոց-վարժարանի լավագույն գովազդներից մեկը կլիներ: