Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը... Ստեղծողի դպրոցում Ստեղծողի օրեր են՝ Հովհաննես Թումանյանի օրեր: Թեև դպրոց-պարտեզներում այդ որ օրը Թումանյանինը չէ: Սրանք «բերքահավաքի» ծիսական օրեր են՝ երախտագիտության ծեսով:
Ծիսական օրերը ակտիվ, ստեղծական, փնտրտուքով ու հետաքրքիր լուծումներով են կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզներում: Եթե իրականացվեն բոլոր ծրագրերը, ցանկությունները, մենք արժանի կլինենք Թումանյանի թոռներ կոչվելուն:
Թումանյանական մեդիաօրեր. շարքն ինքներդ շարունակեք.
Թումանյանական հեքիաթների տարբեր մեկնաբանություններ, տարբեր ծրագրերով մեդիագրքեր և ձեռագիր գրքեր, նկարաշարեր, ռոդարիական հնարքներով հեքիաթների նոր տարբերակներ, երաժշտական ներկայացումներ. սրանք մենք սովորաբար արել ենք և անելու ենք:
Որպես նոր առաջարկ՝ Քանի որ թումանյանական մեդիաօրերն ու Բարեկանդանը համընկնում են, առաջարկում եմ «Բարեկենդան» կամ այլ հեքիաթ մանկական շարժուն երաժշտական խաղի վերածել՝ ստեղծել այդ հեքիաթի խաղային տարբերակը, հոլովակ նկարել: Հիմքը՝հեքիաթը կամ հեքիաթները, հեքիաթների հերոսները, ազգային խաղ կամ խաղեր, հաշվերգեր և խաղերգեր, մեդիան՝ ֆիզիկական միջավայրը և այլ ներկայացումներ ապահովելու միջոց:
Թումանյանական հեքիաթների հերոսների դիմակների (նաև՝ շարժուն) մեդիաշարք ստեղծել՝ իրենց անձնագրերով և բնութագրերով:
Թումանյանի ծննդյան օրը այդ դիմակներով շնորհավորական բացիկներ ուղարկել բոլոր հնարավոր հասցեներով:
Թումանյանական հեքիաթների հերոսների 50-60 սմ բարձրությամբ դիմակներ պատրաստել՝ անձնագրով և բնութագրով: Բարեկենդանի հումորային ծաղրական ասերգերի, ասիկների, հումորային գովքերի մեդիաժողովածուներ ստեղծել ծիծաղելի արտաքինով հարս ու փեսայի, թումանյանական հերոսների մասին:
Խաղ-պար բեմադրել:
Անհատական և խմբային տարբեր ծրագրեր:
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը...