• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հակոբ Հակոբյանի անվան բնագիտության և տեխնիկայի կենտրոն

 

2012թ. 1-ին եռամսյակի հաշվետվություն

Հասմիկ Նալբանդյան

2012թ. հունվարից-մարտ` առաջին եռամսյակում բնագիտության և տեխնիկայի կենտրոնում կազմակերպվել ենմասնագիտական սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվել են.

·         2012-13ուստարվա ուսումնական պլաններ

·         սովորողների առաջադիմության գնահատման առաջարկված համակարգը ինտեգրացված առարկաների միջոցով թեմաների ներկայացում

·         Դիջիթեք2012 միջազգային4-րդ ստուգատեսին կենտրոնի աշխատակիցների մասնակցությունը

·         Մեդիաօլիմպիադայիարդյունքներիքննարկումը

·         «էկոլոգիա » առարկայի չափորոշիչիև ծրագրի մշակում

·         Դասավանդողների ՏՀՏ հմտությունների զարգացում

 

Այս ժամանակահատվածում   սովորական մատենավարությանը զուգահեռ օգտագործել  եմ էլեկտրոնայինը:

Արդեն ունեմ իմ բլոգը` hasmiktiezerq

Կենտրոնի ուսուցիչների հետ հաճախ են կազմակերպվել մասնագիտական և մանկավարժական քննարկումներ:

Կրտսեր դպրոց-պարտեզում բնագիտական-բնապահպանական  ծրագիր իրականացնող ուսուցիչների հետ կատարվել են քննարկումներ, տրվել է մասնագիտական օգնություն:

Էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացման, նախագծերի մշակման և իրականացման գործում համագործակցել եմ SPARE (կազմակերպում Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) ATP(Ծառատունկ)միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Կազմակերպական փուլում է  ամենամյա բաց էկոտուրի ծրագիրը:

Ավագ դպրոցի համար մշակել եմ էկոլոգիայի դասընթացի ծրագիրը:
8-րդ դասարանում էկոլոգիական նախագծերի իրագործման միջոցով փորձում եմ խթանել սովորողների ակտիվությունը, պատասխանատվությունը իրենց դպրոցի, դասարանի, շրջակա միջավայրի նկատմամբ:

Աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ եմ օգտվում օտարալեզու մասնագիտական գրականությունից:

«Դպիր»ամսագրի 51 համարում տպագրվել է «Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ» հոդվածը:

Տարբեր թեմաներով ունեմ նյութեր նաև mskh.amկայքում:

Կազմակերպել եմ Թուրքիայի Իզմիր քաղաքում գործող տիեզերական ճամբար մեկնող սովորողների խմբի ձևավորումը, աշխատանքի կազմակերպումը Արտակ Զարգարյանի հետ նույնպես իմ առաջնահերթ աշխատանքներից է:

Շատ կարևորում եմ կրթահամալիրի  ղեկավարության և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի  «Հեռանկար» կրթական ծրագրի միջոցով աստղացուցարանի(պլանետարումի) ձեռքբերումը, աշխատանքային կարգի, գործունեության մշակումը, փորձարկումը, աշխատանքների կազմակերպումը:

Որպես  ուսուցիչ պարապում եմ 21դասաժամ`ֆիզիկա` ավագ դպրոցի11-րդ դասարանում(7ժամ), 12-րդում(8ժամ), էներգախնայողություն`միջին դպրոցի ընտրությամբ գործունեություն8-րդ դասարանում (4ժամ), ֆիզիկա` գեղարվեստի 12-րդ դասարանում քննություններին նախապատրաստվող խումբ (2ժամ):

Լևոն Արամյանի հետ կազմել ենք Աստղագիտության   մեդիաօլիմպիադայի առաջադրանքները:

 Երանոսյան Մկրտիչի հետ կազմել եմ ձմեռային օլիմպիադայի ֆիզիկայի առաջադրանքները և ստուգել եմ պատասխանները:

Կենտրոնի էկոլոգիայի ուսուցիչների հետ կազմել եմ ձմեռային օլիմպիադայի էկոլոգիայի առաջադրանքները և ստուգել եմ պատասխանները:

Մշակել եմ էկոլոգիայի դասավանդման ծրագիրը ավագ դպրոցում:
Պարբերաբար մասնակցել եմ«Տիեզերք» ակումբի աշխատանքներին:

Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի հերթական հանրապետական սեմինար Մեդիակենտրոնում:
Մասնակցել եմ կրթահամալիրի խորհրդի, վարչական, մասնախմբի նիստերին, Ավագ դպրոցում սովորողների ծնողական ուրբաթօրյա հանդիպումներին, աշխատողների  ժողովներին, տարբեր քննարկումների: