“Դպիր”-ի 56-րդ համարում հրապարակվեց իմ “Ինչպիսին կուզենայի տեսնել անգլերենի էլեկտրոնային դասագիրքը” հետազոտական աշխատանքը”` “ Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս” վերնագրով:
Մայիս ամսվա ընթացքում ես 2-րդ դասարանցիներին սովորեցրել եմ անգլերեն ուրախ երգ, որը կոչվում է“If you are happy…”. http://b4.mskh.am/node/2317 Այս երգը ներկայացրեցի հեղինակային մանկավարժության մայիսյան 7-րդ հավաքին: Այժմ այն դարձել է մեր դպրոցի առավոտյան ընդհանուր պարապունքի անբաժանելի մասը` որպես նախավարժանք: Հիմա ես այդ երգը սովորեցնում եմ դպրոցի բոլոր առաջին դասարանցիներին, որպեսզի դրանով ներակայանանք գալիք երաժշտական փառատոնին:
Այս ամսվա ընթացքում ստուգել եմ գարնանային մեդիա օլիմպիադայի 5-6-րդ դասարանների սովորողների համար նախատեսված իմ առաջադրանքի պատասխանները: Ստուգման արդյունքները ուղարկել եմ olimpiada@mskh.am հասցեին:
Որպես դասավանդող-ծնող` այս ամսվա ընթացքում իմ աղջկա հետ 2 տեսանյութ եմ պատրաստել և տեղադրել կայքում: http://www.mskh.am/am/18711 http://www.mskh.am/am/19513
4-րդ դասարանցիներին սովորեցրել եմ ուրախ անգլերեն երգ և պատրաստվում եմ երեխաների հետ միասին ստեղծել այդ երգի կարաոկեն: Աշխատել եմ նաև 6-րդ դասարանի երեխաների հետ: Նրանց սովորեցրել եմ զվարճալի անգլերեն հանելուկներ և փորձել ենք այն միասին ներկայացնել երգի տեսքով: Շոտով այս խաղ-հանելուկ երգը նույնպես կարաոկեի տեսքով պատրաստ կլինի:
Այս ամսվա ընթացքում մի քանի անգամ փոխարինել եմ անգլերենի դասավանդող Լիանա Ասատրյանին: Երբ փոխարինել եմ հիմնական դասավանդողին, աշխատել եմ դասը կազմակերպել բանավոր հաղորդակցական սկզբունքով: Դասերի ընթացքում եղել են շատ երկխոսություններ տվյալ դասի թեմայի վերաբերյալ: Ամսվա ընթացքում կատարել եմ նաև շատ դասալսումներ և այդ ամենը գրի եմ առել իմ էլեկտրոնային օրագրում և ուղարկել եմ Սուսաննա Մարկոսյանին:Ամսվա ընթացքում սովորել եմ տեսանյութ ստեղծել, Youtube-ում և կայքում տեղադրել:
2.06.2012