• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեկան հաշվետվություն

Պետք է նշեմ, որ 2011-2012 ուս. տարում ի ուրախություն ինձ, ֆրանսերեն սովորողների թիվն անհամեմատ ավելի շատ էր քան նախորդ տարի:

Ուսումնական տարվա սկզբում կազմել եմֆրանսերեն լեզվի ծրագիրը` ըստ սկսնակ, միջին  և բարձր մակարդակների:

Դասավանդել եմ10-1, 10-2, 10-3, 11-1, 11-2, 11-3,12-րդ դասարաններում, 10-3, 11-3 և  12-րդ դասարաններում որպես խորացված լեզու, միջին և կրտսեր դպրոցներում `որպես լրացուցիչ:Մասնակցել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին, օտար լեզվի սեմինարներին և ուրբաթօրյա ցուցադրություններին, ժողովներին:   

Դասաժամերը բաշխվել են  հետևյալ պլանով ` հանրակրթական դասագրքեր, ֆրանսերեն մեթոդական ձեռնարկներ, քերականություն, որն ամրապնդվում է դասագրքային վարժությունների և online տեստերի միջոցով, թարգմանություններ`գրքերից, ամսագրերից և ֆրանսիական  կայքերից: Հատկապես ցանկանում եմ առանձնացնել տարաբնույթ թարգմանությունները, որոնք շատ արդյունավետ են և՛գիտելիքի ձեռքբերման առումով, և՛  բառապաշարը հարստացնելու համար: Թեմաներն ընտրվում են աշակերտների կամ ուսուցչի կողմից`հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները և թեմայի արդիականությունը: Թեման յուրացնելուց հետո տարվում է վերլուծական աշխատանք`աշակերտը ֆրանսերեն լեզվով  ներկայացնում է թեման և քնարկում ենք տվյալ թեմային առնչվող խնդիրներն ու տեսակետները: Դասաժամերը հիմնականում անցնում են ֆրանսերեն լեզվով, որի արդյունքում սովորողները ձեռք են բերում ակտիվ բառապաշար, օտար լեզվով արտահայտվելու հնարավորություն, որն առաջացնում է մեծ ոգևորություն:

Դասապրոցեսում կարևորում եմ մեդիայի գործածումը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու տեսողական և լսողական հիշողությունը:

Սպասարկել եմ ֆրանսերեն կայքը`տեղադրելով  թարգմանություններ, հետաքրքիր տեսանյութեր և ուսումնական նյութեր, կազմել եմ մեդիաօլիմպիադայի առաջադրանքները`խորացված և 2-րդ լեզվի սովորողների համար, ինչպես նաև թեստեր ընթացիկ ստուգումների համար:

11-3 դասարանում անցել ենք շաբաթական1ժամ արտասահմանյան գրականություն, որի ընթացքում ֆրանսիական գրականությունից կարդացել ենք տարբեր ստեղծագործություններ, բանաստեղծություններ, զվարճալի պատմություններ(Գիդե Մոպասանի«Ջրիվրա», Անդրե Մորուայի«Կտակը» ստեղծագործությունը, Շարլ Պերոյի«Մոխրոտը» հեքիաթը, Ժակ Պրեվերի`առավոտյան նախաճաշ,Երբ կյանքը մանյակէ, Միշել ֆլամի`Մի կարմիր վարդ բանաստեղծությունները):Լուսաստղ ամսագրում10-3 դասարանի սովորողների հետ հրապարակել ենք նյութեր:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում սովորողների հետ անցել ենք փորձառություն Բրյուսովի անվան համալսարանում, պատրաստել ենք նյութ:

«Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի շրջանակներում ստեղծել եմ անհատական դասեր հետևյալ թեմաներով` Ներկայանալ, Իմ օրը, Բժշկի մոտ, Խանութում, Իմ սենյակը, ռեստորանում, նյութերը ստեղծելիս օգտվել եմ տարբեր գրքերից, ինտերնետային հասցեներից: Ֆրանսերենը սովորել ենք նաև երգերի, հանելուկների, խաղերի, զվարճալի պատմությունների, դիալոգների, լսողական վարժությունների միջոցով:

Էլեկտրոնային գրքի հասցեներ`

http://www.didieraccord.com/exercices/index.php?ex=1.1.6

http://www.didieraccord.com/Accord1/dossier2/

http://www.didieraccord.com/Accord1/dossier3/

http://www.didieraccord.com/Accord1/dossier4/

http://www.didieraccord.com/Accord2/dossier1/

http://www.didieraccord.com/Accord2/dossier2/

http://www.didieraccord.com/Accord2/dossier3/

http://www.didieraccord.com/Accord2/dossier4/

 

Վիդեո վարժություններ`

http://www.flevideo.com/fle_video_quiz_beginning.php?id=3112

http://www.flevideo.com/fle_video_quiz_beginning.php?id=3112

http://www.flevideo.com/fle_video_quiz_beginning.php?id=3952

http://www.flevideo.com/fle_video_quiz_beginning.php?id=3436

http://www.flevideo.com/fle_video_quiz_beginning.php?id=3750

http://www.flevideo.com/fle_video_quiz_low_intermediate.php?id=3719

http://www.flevideo.com/fle_video_quiz_low_intermediate.php?id=3636

http://www.flevideo.com/fle_video_quiz_low_intermediate.php?id=3448

http://www.flevideo.com/fle_video_quiz_low_intermediate.php?id=3262

http://www.flevideo.com/fle_video_quiz_low_intermediate.php?id=3129

Թարգմանություններ`

http://fr.wikipedia.org/wiki/D%C3%A9sert_d%27Atacama

http://fr.wikipedia.org/wiki/Everest

http://fr.wikipedia.org/wiki/P%C3%A2ques

http://fr.wikipedia.org/wiki/Charles_Aznavour

http://fr.wikipedia.org/wiki/Chocolat

http://fr.wikipedia.org/wiki/Chocolat

http://www.larousse.fr/encyclopedie/article/Laroussefr_-_Article/11017690

http://fr.wikipedia.org/wiki/Cuisine_fran%C3%A7aise

http://fr.wikipedia.org/wiki/Lara_Fabian

http://fr.wikipedia.org/wiki/Myl%C3%A8ne_Farmer

Բանավորը զարգացնող վարժություններ`

http://www.bonjourdefrance.com/n12/a11.htm

http://www.bonjourdefrance.com/n10/a11.htm

http://www.bonjourdefrance.com/n9/a11.htm

http://www.bonjourdefrance.com/n5/a11.htm

http://www.bonjourdefrance.com/n3/qcm/a12t.htm

http://www.bonjourdefrance.com/n4/a11.htm

http://www.bonjourdefrance.com/n3/qcm/a11t.htm

http://www.bonjourdefrance.com/n1/qcm/a12t.htm

http://www.bonjourdefrance.com/n2/qcm/a12t.htm