Հաստատված է կրթահամալիրի մասնաժողովում
Խորացված ուսուցման և ընտրությամբ գործունեության հաշվետվությունները լինում են`
ցուցադրություններ. ներկայացվում են սովորողի նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսին, հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքին, գործունեության և խորացված ուսուցման ծրագրով որոշված այլ ժամանակ.
բովանդակային հաշվետվություն. ներկայացվում է կրթահամալիրի մասնաժողովին տարեկան երկու անգամ` դեկտեմբերին և մայիսին.
ամենամսյա (տեղադրվում է կրթահամալիրի կայքում, ներկայացվում է ուրբաթօրյա ցուցադրությունների ժամանակ)։
Բովանդակային հաշվետվությունը պարունակում է նաև ծրագրով նախատեսված ուսումնական գործունեության արդյունքների թվարկում, ձեռքբերումների և ձախողումների վերլուծություն, հաջորդ ուսումնական կիսամյակի համար առաջարկներ։ Ներկայացնում է գործունեության (խորացված ուսուցման ղեկավարը) սովորողների հետ։ Խմբի կամ դասարանի հաշվետվության ներկայացմանը մասնակցում են դասավանդող մյուս մասնագետները։