Փետրվարի 20-ին և 21-ին կրթահամալիրում անց է կացվել սովորողների տեսողության
ստուգում` «Լույս հայի աչքերին» ծրագրով: Տարրական դասարաններում ստուգվել են բոլոր սովորողները,միջին և ավագ դպրոցից՝ երեք հարյուր տաս սովորող: Այս ծրագրի անդրադարձը հոդվածով լույս է տեսել Դպիր էլեկտրոնային ամսագրում:
2012թվականի ապրիլին «Delta Clinic»բժշկական կենտրոնում իրականացվել է կրթահամալիրի դասավանդողների վահանագեղձի և ողնաշարի անվճար հետազոտություն:
«Delta Clinic» բժշկական կենտրոնում ստուգվել են կրթահամալիրի բոլոր սովորողները`
մակաբույծների հայտնաբերման համար: Բոլոր դասավանդողները անցան սոնոգրաֆիա,
ցանկացողները հետազոտվեցին մակաբույծների հայտնաբերման համար:
Կրթահամալիրի մոտ 100 դասավանդող մասնակցեց հետազոտման և դարձավ ոսկրածուծի բանկի դոնոր:
Կրթահամալիրում աշխատում է «Ուսուցչի ժպիտ» ստոմատոլոգիական ծրագիրը: Մասնակցում են բոլոր կարիք ունեցող դասավանդողները:
Ավագ դպրոցի դասավանդողները մասնակցել են VIP GRUP առողջապահության սեմինարին և ցանկացողները դիմել են այդ կազմակերպության բժիշկներին:
Հունիսի 7-8 –ին կրթահամալիրում անց է կացվել աշխատողների տեսողության
ստուգում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժների կողմից:
Ճարպակալման դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչները կրթահամալիրի աշխատակիցներին զննեցին և անցկացրեցին կոնսուլտացիաներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:
Ամռանը կրթահամալիրի աշխատակիցների 30 ընտանիք մատչելի գներով հանգստացավ Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան տանը:
Կրթահամալիրի երկու ուսուցիչներ ֆինանսավորվեցին՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում կազմակերպված «Տիեզերք» ճամբարին մասնակցելու համար:
Վրաստան և Արցախ մեկնող ուսումնա-հետազոտական ճամփորդությունները մասամբ ֆինանսավորվել են մեր կազմակերպության կողմից:
Ուսուցիչների բնակարանային հարցերի կարգավորման համար դիմել ենք հանրապետության նախագահին, վարչապետին և արդյունքում Ավան և Զեյթուն թաղամասերում կառուցվում են սոցիալական բնակարաններ ուսուցիչների համար:
Արհմիության կողմից պարգևատրվել են հանրապետական դիջիթեք միջազգային ստուգատեսի մրցանակակիր դասավանդողները:
Առողջության վերականգման նպատակով աջակցել ենք կրթահամալիրի մի խումբ աշխատողների:
Անց են կացվել տարբեր միջոցառումներ՝ ծննդյան օրեր, մայրերի և նորածինների տոն, Նոր տարի, գեղեցկության օր և այլն:
Բոլոր աշխատանքների և միջոցառումների արձագանքները տեղադրվել են mskh.amկայքում:
Պարբերաբար հրավիրվել են արհմիության խորհրդի նիստերը և աշխատողների ժողովները:
2012թվականի հոկտեմբերի 26-27-ին «Delta Clinic»բժշկական կենտրոնում իրականացվելու է կրթահամալիրի՝ նախօրոք գրանցված աշխատողների, վահանագեղձի, ողնաշարի և լյարդի անվճար հետազոտություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
արհմիության նախագահ՝ Հասմիկ Նալբանդյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
արհմիության նախագահի տեղակալ` Հակոբջանյան Կարինե