Մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին, Ավագ դպրոց-վարժարանի ակումբում տեղի կունենա հանդիպում Պրահայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պետր Դրուլակի հետ: Այժմ երկշաբաթյա այցելությամբ նա Հայաստանում է. հրավիրված է Հայաստան` Կառավարման ակադեմիայում Միջազգային դիվանագիտության մասին դասախոսություններ կարդալու համար: