Ամենամյա 3-րդ բաց էկոտուր – 2013
Մասնակցում են կրտսեր դպրոցների սովորողների թիմերը:
Թիմերը ներկայացնում են նյութեր կավի մասին՝ բնագիտական, բուժական, էկոլոգիական, հայրենագիտական տեսանկյունից, իրենց դպրոցներում կավով կատարած աշխատանքները, կավագործությանը վերաբերող նյութերը:
Թիմերը ունենում են անվանումներ, իրենց տարբերանշանը:
Աշխատանքների ընթացքը լուսաբանվում է դպրոցների ենթակայքերում, իսկ վերջնական պատրաստ նյութերը ապրիլի 26-ից մայիսի 2-ը ներկայացնում են հանձնաժողովին:
Կրթահամալիրում կազմակերպվում է կատարած աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Թիմերը մասնակցում են մեկօրյա ուսումնական ճամփորդության, իսկ հաղթող թիմը պարգևատրվում է եռօրյա հայրենագիտական ճամփորդության ուղեգրով: