Այսօր Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Ամեն ինչ տիգրանական էր՝ ընդհանուր պարապմունքը, մրցանակների հանձնումը, ընկերները, հարազատները...
Հիշում էին Տիգրանին, նրա գործերը, մտածում, թե ինչպես կարձագանքեր այս կամ այն նյութը կարդալիս: Եկել էր նաև տիկին Ֆրիդան՝ Տիգրանի մայրը: Իր խոսքում տիկին Հասմիկ Նալբանդյանը շնորհակալություն ասաց նրան՝ «մեզ Տիգրան պարգևելու համար»:
Մեր սերունդը քիչ գիտի Տիգրանին, սակայն կրթահամալիրի շնորհիվ նա կենդանի է մնացել: «Մենք նրան կենդանի ենք պահում, քանի դեռ հիշում ենք, քանի դեռ նրան իրապես արժևորում ենք»,- ասաց տիար Բլեյանը: Պատանիների` Տիգրան Հայրապետյան կարդալը, ինչպես նաև վերլուծություններով, լրագրությամբ զբաղվելը, mskh.am-ում ամեն ինչից խոսելը ոգևորիչ է ներկա քաղաքական գործիչների, լրագրողների համար։
Լսեք info.mskh լրագրողների ռադիոռեպորտաժը մեդիակենտրոնից:
Նյութը պատրաստել է Աստղիկ Մարկոսյանը: