Բարի ճանապարհ, սիրելի ընկերներ։
Ժամը 8.30, Սուրբ Երրորդությունում օրհնություն ստանալուց հետո, ճանապարհ ընկավ առաջին արշավախումբը` Գեղարվեստի ավագ դպրոցի «Մշակութային Շուշի» նախագծի ստեղագործական խումբը, «Սեբաստացիներ» երգչախումբը։ Առաջին կանգառը Այրիվանքում է։ Խմբերը ղեկավարում են ուսումնական նախագծի ղեկավարները` Գագիկ Չարչյանը, Հարություն Թոփիկյանը, Աշոտ Բլեյանը։ Խումբը մեկնեց ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ավտոբուսներով, որոնք այս հինգ օրերին Հայաստանում և Արցախում կշրջեն կրթահամալիրի տարբերանշաններով։ Նախագծի մասնակից ուսուցիչները և սովորողները իրենց հետ տարան անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հանրակրթական դպրոցներում կանգառներին կարողանան ներկայացնել հեղինակային կրթական ծրագրերի մայիսյան հավաքի արդյունքները, կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերը։ Առաջ, մոբիլ դպրոց, մշակույթ անիվների վրա։