Ինչպես ասում են, ժողովուրդը մեզ դիմավորեց աղուհացով և երգուպարով: Մեզ մի տեսակ հանրաճանաչ զգացինք: Եկեղեցին, որ մարդու ուշադրության կարոտ մնացած՝ խոնարհ կանգնած էր, կենդանացավ, պայծառացավ, երգեց, աղոթեց ու օրհնեց մեզ… Դպրոցի տնօրենը հուզված նշում էր, որ վերջին անգամ չեն հիշում, թե երբ են իրենց այցելել: Երեխայի պես հետևում էր մեր խմբին ու մեզ հետ սաղմոսում: Այստեղ, հոգևոր երգերից բացի, երգեցինք նաև Կոմիտասի աշխարհիկ երգերից: Ելույթից հետո մեզ էր սպասում իսկական սուփրա-սեղան՝ տնական, համով-հոտով: Շատ հյուրասեր դուրս եկան Ներքին Գետաշենցիները:
Երգած-պարած, կերած-խմած՝ շարունակում ենք ճանապարհը: Հաջորդ կանգառը Դադիվանքն է:
Նկարների շարունակությունը տեսեք երգչախմբի կայքում։