Վահան Թոթովենցի ծննդյան օրվա առթիվ տիկին Մարիի հանձնարարությամբ պատրաստեցի «Վահան Թոթվենց» մեդիափաթեթը։ Գրադարանային գործում առավել հետաքրքրությամբ և ջանասիրությամբ եմ կատարում այն աշխատանքը, որն ինձանից պահանջվում է ստեղծել մեդիափաթեթ որևէ հայտնի մարդու անունով։ Այդ աշխատանքը ոչ միայն հետաքիրքիր է, այլև շատ ուսանելի, քանի որ հավաքելով և մի տեղ զետեղելով որևէ հանրահայտ մարդու կյանքի դրվագները և ստեղծագործությունները՝ միաժամանակ ծանոթանում եմ դրանց:
Հետաքրքրությամբ լցվելով Թոթովենցի հանդեպ՝ մի անգամից ձեռքս առա նրա երկերը և սկսեցի կարդալ։ Թոթովենցը այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրվածված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ ազգային գրականության տարրերը։ Նրա պատմվածքները արտացոլում են մեր մշակույթը, ապրած կյանքը, սովորությունները և մենտալիտետը։ Թոթովենցի ստեղծագործություններում գերիշխում է սերը, հավատքը, հայի մանկան պարզությունն ու անկեղծությունը, հայրենիքին և հավատքին անդավաճան մնալու հատկությունը և, ինչու ոչ, հայերի հետամնացությունն ու ոչ ճիշտ քաղաքակրթությունը։
Թոթովենցի ստեղծագործությունները հայի հոգու և տեսակի հայելիներն են, քանի որ դրանք արտացոլում են մեզ, մեր անցյալն ու մեր ապրած կյանքը։ Թոթովենց կարդալիս կարելի է եզրակացնել, որ մենք հավատարիմ ենք եղել մեր սովորություններին, ամեն գնով հետևել ենք դրանց և պահպանել հայի անշուք և ոչ ճոխ քաղաքակրթությունը։ Թոթովենցը իր պատմվածքներում չի սրբացրել և աստվածացրել հային և նրա բնույթը, այլ ընդհակառակը՝ գրել է տգետ, նախանձ, բամբասկոտ, փնփնթան, գոռոզ, այլասերված, հիմար, կռվասեր, անհաշտ, փառամոլ և փողասեր հայերի մասին։ Բայց նրանց կողքին այնումենայնիվ ներկայացրել է մաքուր ու պարզ այն հայերին, ովքեր եղել են աղքատ, բայց եղել են հոգով հարուստ, ովքեր զոհ են դարձել հայկական հին ու գեղջկական քաղաքակրթությանը՝ փորձելով խույս տալ ամոթանքի և բամբասանքի սարդոստայնից։
Թոթովենց կարդալիս մի այլ տեսակ հաճույք ես ստանում, նրա ստեղծագործությունները և՛ հուզիչ են, և՛ ծիծաղելի, անսահման բարի և անսահման անկեղծ։ Իմ ընթերցածներից ես առաջարկում եմ, որ կարդաք Թոթովենցի «Բաց-կապույտ ծաղիկներ» պատմվածքը, կամ, որ նույնն է, դիտել «Կտոր մը երկինք» ֆիլմը։ Ավելորդություն է խոսել այդ պատմվածքի հանճարեղության մասին, քանի որ մեր մշակութի անմար նմուշներից է։
Աննա Գսպոյան, 11-րդ դասարան