Արշակ Չոպանյանը ասես Վերածնության դարաշրջանի գործիչ լիներ կարողությունների համապարփակությամբ ու հետաքրքրությունների անսպառությամբ, և էությամբ` մեր պատմության վերջին հարուրամյակի ծնունդն էր, որ պտղաբերեց առատ, անհատնում` միշտ դարին ու ժողովրդին կապված բոլոր նյարդերով, սրտով ու մտքով, նրա բարձր ու հիմնական շահերի ջերմ պաշտպանն ու արտահայտիչը եղավ դառն ու դժվարին ազատագրական պայքարի ուղիներում: