Հունիսյան ամենամյա թատերական ստուգատես
Հունիսի 16-20-ը
Փառատոնը լուծում է կրթամշակութային, հոգեբանական դաստիարակության կարևորագույն խնդիրներ:Փառատոնի խնդիրները`
- Թատրոնի մշակույթի ձևավորում
- Բարեկիրթ հանդիասատեսի դաստիարակում
- Բարդույթներից ազատագրում
- Գեղեցիկ անսխալ խոսք
- Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
- Ընթերցասիրության խրախուսում
- Կերպարային մտածողություն
- Երևակայություն
- Երևակայական մարմին
- Երևակայական տարածք և ժամանակ
- Փորձել երևակայությամբ
- Մթնոլորտ և խաղ
- Այլընտրանքի ազատություն
- Ոճ
- Իմպրովիզացիա
- Ստեղծագործական համարձակություն
- Ինքնուրույն և խմբով աշխատելուն
- Ինքնակազմակերպման հմտությունների զարգացում
- Շփում արվեստի տարբեր ժանրերի հետ
- Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում
Ներկայացումներին ներկայացվող պահանջները:
- Ներկայացումները պիտի ունենան սցենարական մոտեցում
- Տևողությունը՝ 3 –ից մինչև 15 րոպե:
- Ցանկալի է ինքնուրույն, ստեղծագործական, կրթական, նորարարական մոտեցում:
- Ժանրային սահմանափակումներ չկան:
- Ներկայացումներում պիտի հնչի մաքուր և գրագետ խոսք, բարձրաճաշակ երաժշտություն, ցանկալի է բեմական հանդերձանքը ստեղծված լինի սովորողների կողմից:
Ստուգատեսին ներկայացվող ժանրեր
- Դրամատիկ թատրոն
- Մնջախաղի թատրոն
- Տիկնիկային թատրոն
- Խամաճիկների թատրոն
- Ստվերների թատրոն
- Դրամատիկ թատրոն
- Երաժշտական թատրոն
- Պարի և շարժման թատրոն
- Հեռուստաթատրոն
- Ռադիո թատրոն
- Մանրապատում
- Խոսքի թատրոն
- Փողոցային թատրոն
- Այլընտրանքի թատրոն (մատների, թղթի, իրերի,գլխարկների, ծամկալների, պայուսակների և այլ…)
Ներկայացումները կարող են լինել.
- Մոնոներկայացում
- Խմբային
- Դասարանային
- Ընտանեկան
Ներկայացումների համար թատերական բեմահարթակ կարող է լինել ցանկացած տարածք՝ համապատասխան տեխնիկական միջոցներով.
- Մեդիադահլիճ
- Պարտեզ
- Դասարան
- Սրահ
- Տանիք
- Այլընտրանքային լուծումներ (սեղան, լողավազան,փողոց…)
Հայտերը մինչև հունիսի 15-ը ուղարկել s.poghosyan@mskh.am, Q.Nersisyan@mskh.am հասցեներին:
Հայտի բովանդակությունը
- անուն, ազգանուն
- դպրոց, դասարան
- թատերախումբ
- ներկայացման ժանր
- ներկայացման տևողություն
- ներկայացման տեսագրված տարբերակը (հատվածներ, գովազդ)
- էլ. հասցե, հեռախոս
Անվանակարգեր՝
- Լավագույն սցենար
- Լավագույն մեդիաթատրոն
- Լավագաույն մնջախաղի թատրոն
- Լավագույն տիկնիկային թատրոն
- Լավագույն խամաճիկների թատրոն
- Լավագույն ստվերների թատրոն
- Լավագույն երաժշտական ներկայացում
- Լավագույն պարային ներկայացում
- Լավագույն դրամատիկ ներկայացում
- Լավագույն մանրապատում
- Լավագույն մոնոներկայացում
- Լավագույն այլընտրանքային ներկայացում
- Լավագույնռեժիսորականլուծում
- Լավագույն երաժշտական լուծում
- Լավագույն դերասանական խաղ
- Երկրորդպլանիլավագույնդերասան
- Լավագույն բեմական հանդերձանք
- Բեմի, բեմահարթակի լավագույն ձևավորում
Ժյուրիի կազմ՝
- Քնարիկ Ներսիսյան
- Սյուզի Մարգարյան
- Կարեն Խաչատրյան,Սուրեն Պողոսյան
- Թատրոնի բնագավառի մասնագետ
Հունիսի 16-20-ի ներկայացումների ծագիրը կհրապարակվի հունիսի 15-ին, մինչև ժամը 18.00:
Փառատոնի ֆեյսբուքյան էջ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական թատրոն