Այսօր լուսաբացը սկսեցինք Տերյանական բանաստեղծությամբ։ Այնուհետև բոլորս միասին գնացինք քոլեջի ջերմոց-լաբորատորիա, որտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը և ներկայացրեց ջերմոցի պատմությունը։ Դրանից հետո մասնակցեցինք «Թվային աշխարհ» վարպետության դասին, որը վարում էր Վանաձորի 5րդ դպրոցի ռոբոտաշինության խմբակավար Արմինե Մնացականյանը։ Սովորողները ծանոթացան kodu, logisi,multisi ծրագրերին։ Այցելեցինք հայրենագիտության կենտրոնի ցուցասրահ: Եվ այս ամենը ընդամենը օրվա մի կեսին։