Եվս մի քանի ժամ, և ավարտին է մոտենում բնագիտա-տեխնիկական ստուգատես 2016-ը: Իրենց հյուրընկալ կամարների և թափանցիկ պատերի ներքո, իրենց բարի ժպիտների ներքո և հայեցի հյուրընալությամբ մեզ դիմավորեցին սեբաստացիները: Դպրոց, որը ստեղծվել է տարիների հետևոողական և քրտնաջան աշխատանքով, այժմ բոլորինս է՝ յուրաքանչյուր հայինս: Յուրաքանչյուր օր սկասում էինք ջերմ ժպիտներով և օրվա հագեցած ռեժիմով: Այդպես մեկը մյուսին հաջորդում Էին միջոցառումները՝ այցեություն ջերմոց, բազմաբնույթ վարպետաց դասեր, տրամաբանական օլիմպիադաներ , այցելություն աստղադիտարան, տաբեր մասնագիտական հաստատություններ՝ ՀՊՃՀ, նուրբ օրգանական քիմիայի և դեղագործության ինստիտուտ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ ճանփորդություններ տարբեր տեսարժան վայրեր՝ Էջմիածնի Մայր Աթոռ, Գայանե, Հռիփսիմե եկեղեցիներ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության թանգարան: Որից հետո օրվա մի փոքր մաս տրամադրում ենք ստուգատեսի նախապատրաստության աշխատանքներին: Եվ լի տրամադրությամբ վերադառնում ենք դպրոց-պարտեզ, որտեղ և ճաշակում ենք խորհարարի մեղմ և բարի ժպիտով պատրաստած ճաշերը: Բարձ տրամադրությամբ և մեծ տպավորություններով, մասնագիտական մեծ փորձի փոխանակությամբ, հոգևոր մեծ բավարարվածությամբ հեռանում ենք այն ականկալիքով, որ կրկին կահանդիպենք մյուս ճամբարներում: