• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական ծրագրերի փոխանակում

Երեկ այցելեցինք Հայանիստ գյուղի դպրոց։ Այցելության նպատակն էր այդ դպրոցի սովորողներին ներկայացնել մեր կրթական ծրագրերը, իրենք էլ իրենց հերթին մեզ պատմեցին դպրոցի մասին։ Այնուհետեւ միասին կարդացինք Չարենց, զրուցեցինք, շրջեցինք դպրոցում, բաժանեցինք կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ և բարեկամացանք: Շուտով Հայանիստի դպրոցի սովորողները կհյուրընկալվեն մեր կրթահամալիրում:
Մարիանա Տերտերյան