• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես միշտ, տպավորված եմ

Տպավորված եմ մեր երկօրյա ճամբարից, որը շատ հագեցած և հետաքրքիր անցավ: Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրած մեր առավոտյան ընդհանուր պարապմունքը իսկապես նորություն էր նրանց համար: Մինչ մեր՝ Խոտակերած վանք ուղևորվելը Խաչիկի դպրոցում մեր կլոր-սեղան բանավեճն էր, իսկ թեման համացանցն էր: Ակտիվորեն բանավիճեցինք, իսկ վերջում կիսվեցինք մեր տպավորություններով և մեր անմիջական, ազատ և հաճելի պահվածքի համար արժանացանք ներկաների գովեստին: Իսկ գյուղի դպրոցի սովորողների հետ այնքան մտերմացանք, որ  մեզ առաջարկեցին ևս մեկ օր մնալ իրենց մոտ: ի դեպ ասեմ, որ նրանք շատ հյուրասեր մարդիկ են և մեզ շատ ջերմ ընդունեցին:

Անուշիկ Աղաջանյանի բլոգ