«Սովորող-սովորեցնող» համագործակցական նախագիծը միջին դպրոցի սովորողների հետ է: Մեկնարկը տրվեց այս շաբաթ՝ «Յարխուշտա» և «Մշո խըռ» պարերի ուսուցմամբ: Միջին դպրոցի սովորողները, իրենց պարային հմտությունները փորձում են փոխանցել կրտսեր տարատարիք ընկերներին, այս պարագայում՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներին: