Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Ֆուլբրայթ գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ): Այս ծրագիրը եզակի հնարավորություններ կընձեռի անգելերեն լեզվի և հասարակագիտական առարկաների մի խումբ ուսուցիչներին զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները եւ խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները:
Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2019 թվականի գարնանը կամ աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին:
Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանին 010-494410 կամ 494211 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի
teayerevan@state.gov հասցեով:
Այս տարվա կիսաեզրափակչի հաղթողները մասնակցելու են հարցազրույցի և մայիսին հանձնելու են TOEFL iBT քննություն: