Բոլոր երեխաները սկսում են լողալ`մեկը շուտ, մյուսը մի փոքր ուշ
Ամեն օր…
Օրը երեք անգամ չափել լողավազանի ջրի ջերմաստիճանը:
Չափել ջրի խորությունը:
Լողավազանի մեջ ջուր լցնելու ժամանակ փոքրեր կարող են հետևել, թե ջուրն ինչքան ավելացավ առավոտյան և ցերեկը, իսկ մեծերը կարող են հաշվել, թե մեկ ժամում ջուրն ինչքան է լցվում
կամ լողավազանի ջուրը թափվելու ժամանակ ինչ է լինում:
Ցանցով մաքրել ջրի մեջ ընկած տերևները, մոծակները …/Հետևել, որ ջուրը միշտ մաքուր լինի/:
Սովարաբար ասում են, որ ջուրն ինչքան սառն է, այնքան երեխան ավելի ակտիվ է, քիչ է
մրսածության հնարավորությունը, ավելի շատ է կոփման և առողջարար արդյունքը,
բայց ես հետևում եմ յուրաքանչյուր երեխայի ռեակցիային: Եթե նման ջերմաստիճանի ջուրը
հաճույք չի պատճառում երեխային, ապա պետք է սպասել, որ ջուրը մի քիչ էլ տաքանա, հետո
նոր թույլ տալ երեխային լողալու:Հաճախ շատ երեխաները վախենում են ջրից:
Ինչպե?ս հաղթահարել այդ վախը:
-Արի հիմա կանգնենք անձրևի տակ/ցնցուղի տակ/:
-Հիմա թրջում ենք`սկզբում ձեռքերեը, հետո աչիկները…
Միշտ հիշեք `քանի դեռ երեխան վախ ունի ջրի նկատմամբ` կա լարվածություն, երբեք չսկսեք
լողի լուրջ պարապմունքները: Նպատակը երեխային լողալ սովորեցնել չէ, այլ ընտելացնել
երեխային ջրային միջավայրին, հարստացնել նրա փորձը, տպավորությունները և լցնել այն
դրական զգացմունքներով: Այս դեպքում լողը կդառնա այդ ամենի արդյունքը և երեխան կդառնա ամենալավ լողորդը:ՈՒղղակի հիշեք` բոլոր երեխաները սկսում են քայլել, իսկ ջրում բոլոր երեխաները սկսում են լողալ`մեկը շուտ, մյուսը մի փոքր ուշ:
Նոր դպրոցի նախակրթարան
4-5տարեկանների խումբ
Դաստիարակ`Աննա Հայրոյան