23․10․2018թ․, ժամը՝ 15․30
Մեդիակենտրոնում
Օրակարգում.
- Հոկտեմբերի 16-23-ի ընթացքում նոր ընդունված և տեղափոխված սովորողների ու սաների մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը
- 2018-2019 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ուսումնական վճարների հավաքագրման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքն ըստ առանձին սովորողների․
- Մանկավարժական աշխատողների դպրոցի հոկտեմբերի 24-ի ծրագրի հրապարակում. մանկավարժության կենտրոնի հաղորդումը
- Երևան 2800. քաղաքային համերգի մասին Սյուզի Մարգարյանի և Նառա Նիկողոսյանի հաղորդումը
- Նախագծային ուրբաթ-համերգի մասին Սյուզի Մարգարյանի հաղորդումը
- Կրթահամալիրի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների վիճակի մասին գլխավոր հաշվապահի և Կարապետ Ռուբինյանի հաղորդումը․ առաջարկներ յուրաքանչյուր միավորի մասով
- Նոր ընդունված աշխատողների փորձաշրջանի ընթացիկ վիճակի մասին կադրերի տեսուչի հաղորդումը
- Նախագծային ուսուցման շաբաթ․ ընթացք, առաջարկներ․ դպրոցների ղեկավարների, մանկավարժության կենտրոնի հաղորդումը
- Հոկտեմբերի ընթացքում սովորողի (ծնողների) և դպրոցների ղեկավարների նախաձեռնությամբ ուսումնառության պայմանագրերի լուծումների համապատասխանությունը կարգին․ աշխատանքային խմբի ուսումնասիրությունը
- Թղթի թափոնի, պլաստիկի, սննդամթերքի մնացորդի հավաքման և իրացման վիճակը կրթահամալիրի ուսումնական հաստատություններում հոկտեմբեր ամսվա արդյուներով․ Լուսինե Ալեքսանյանի և Էմանուել Ագջոյանի ուսումնասիրություն-հաղորդումը
- 2018թ․ 4-րդ եռամսյակում ծառայությունների, աշխատանքների, ապրանքների մասին դպրոցների ղեկավարների, ուսումնական կենտրոնների առաջարկները հիմնավորումներով և հաշվարկներով
- Տեխնիկակական միջոցների (այդ թվում՝ թվային) անսարքության հայտնաբերման-վերացման-նորացման կարգի ներկայացում. Կարապետ Ռուբինյանի, Ցոլակ Հակոբյանի, դպրոցների ղեկավարների հաղորդումը