Բնակչի արձագանքը ուսումնական ճամփորդությանը՝ որպես նոր ուսումնական նյութ, հնարավոր նոր նախագծի գաղափար, համագործակցություն։
Գրում է ֆեյսբուքյան օգտատեր Հայ Ազյանը․
Աշակերտների հետ ուխտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ, Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին : Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության իսկական դպրոց ու բաց արվեստանոց...