Գնահատականի համար պայքարը հրահրում է սուտ, խորամանկություն, դպրոցական կյանքի արժեզրկում, ընդդիմություն, բախումներ: Խանգարում են ընտանիքին, ծնողներին՝ ճանաչելու Երեխային որպես անհատականություն.... Գնահատական՝ գիտելիքի համա՞ր: Ո՞ւմ ենք խաբում, մե՞զ, թե՞ ուրիշներին:
«Ցանկությունը միտք է ծնում որոշակի միջոցների մասին». սա մտքի՝ լավ նկատված հատկություն է: Նպատակը հուշում է միջոցը. սովորաբար ցանկությունից հետո որոշակի գործողությունների մասին միտք է ծնվում, որոնք անհրաժեշտ են այդ ցանկությունն իրականացնելու համար:
Հեռավար ուսուցումը հետաքրքիր մանկավարժական փորձ է, որը պետք է ուսումնասիրել, զարգացնել, տեխնիկապես և մեթոդապես անընդհատ նորացնել։ Փաստ է, որ մերօրյա հասարակության մեջ կա դրա պահանջարկը։ Պետք է լսել սովորողներին, ծնողներին․ ուսուցումը դարձնել առավել մատչելի՝ շենքային պայմաններով ու քննասենյակներով չսահմանափակված։
Մարգարիտ Սարգսյանը ներկայացնում է հեռավար ուսուցանողի իր փորձից՝ Կրթական խնդիրները՝ հեռավար ուսուցմամբ սովորողների հետաքրքրությունների կենտրոնում։