Որոշում ենք, որ մեր տոնը տեղային չի լինի, ինչքան էլ արդարացված համարենք Ռինա Շագինյանի ու վրացախոսների ակումբի խանդավառությունը։ Վրացի սովորողները խմբերի կբաժանվեն, և մեր դպրոցների նախագծային խմբերի հետ հանդես կգան և՛ ապրիլի 12-ի ուրբաթ-համերգին, և՛ ապրիլի 13-ի հոբելյանական համերգին Մարմարյա սրահում, և՛ քաղաքային տոնախմբությանը, որ Սյուզի Մարգարյանը սպառնում է կազմակերպել Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանում։ Բաց չթողնեք ծրագիրը mskh-ում, ներգրավեք տոնի կազմակերպման նախագծային խմբերում։
Կրթահամալիրի տնօրենի՝ ապրիլի 3-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի։