Հեղինակային կրթական ծրագրերով ամենամյա ստեղծագործական հավաք
2019թ. մայիսի 13-17
Ծրագիրը՝ Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։ Բլեյան բաց ցանց։
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ։
Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ, Բլեյան բաց ցանցի մանկավարժական աշխատողներ, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցում, ակումբում-խմբում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային, հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության ոլորտի ղեկավար աշխատողներ, մասնագետներ, սովորողների ծնողներ, այլ շահառու-հետաքրքրվողներ։
Խնդիրները՝
- հեղինակային կրթական ծրագրի 2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում.
- 2019-2020 ուստարվա ուսումնական պլանների, կազմակերպման կարգերի, հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում.
- Բլեյան կրթական բաց ցանցով գործընկերային նախագծեր.
- հունիսյան, ամառային ճամբարային բաց նախագծեր։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտերից մեկը՝
ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:
Աշխատակարգ
Մայիսի 13-16
- Բլոգային, նախագծային ուսուցման բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում
- Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ։
- Համերգ-ցուցադրություններ։
- Կլոր սեղան-քննարկումներ։
Մայիսի 17՝ ստեղծագործական հավաքի ամփոփում. հեղինակային կրթական ծրագրի, Բլեյան բաց ցանցի ներկայացում
- 9։00-9։15՝ առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
- 9։30-12։00՝ բլոգային, նախագծային ուսուցման բաց պարապմունքներ
- 12։00-12։45՝ ընդմիջում-միասնական նախագիծ
- 13։00-14։00՝ շրջայց կրթահամալիրի բանգլադեշում
- 14։00-15։00՝ կլոր սեղան-հավաքի ամփոփում
- 15։15-16։00՝ ուրբաթ-համերգ
Հրապարակումները
- Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
- Հավաքի հոդվածներ՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
- Տեսադասեր՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
- Մայիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային, ստուգատեսային նախագծեր՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
- 2019-2020-ի ուսումնական փաթեթներ ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուներ՝ դասավանդողների, լաբորատորիաների բլոգներում, մեդիագրադարանում
Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝
- «Հակոբ Հակոբյան»
- «Ռուդիկ Հարոյան»
- «Վահան Ասատրյան»
- «Աիդա Պետրոսյան»
- «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
- «Մուտք մանկավարժություն»
- «Գրադարանի աղջիկ»
Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 46
Էլ. փոստ՝ info@mskh.am
Հավաքի բլոգը՝ maymskh.wordpress.com