Հրավիրում ենք 2019թ. հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ժամը 9։00-ից մինչև ժամը 13։00, մեկ ժամ անցկացնելու մեզ հետ, կրթահամալիրի բանգլադեշում՝ ամառային կրթական պարտեզում, դպրոց-ճամբարներում։ Դպրոցների ղեկավարները կներկայացնեն՝
Ամառային այսպիսի կազմակերպումը՝ որպես կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերում, կարող է օգտակար լինել Հայաստանով մեկ։
Իսկ ժամը 13։00-14։00 կրթահամալիրի Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25), կլոր սեղանին Ձեր մասնակցությամբ կքննարկենք կրթական պարտեզի խնամքի, ոռոգման, դրա ռեժիմի հարցերը, դրանց խոչընդոտող պատնեշների, ցանկապատերի, անգործության հաղթահարումը «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով՝ որպես անվտանգ, հետաքրքիր, շարունակ խնամվող թավիշ միջավայր։
Համեցեք։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆի 57, հեռախոս՝ 747246, info@mskh.am