«Մի պատճառ ունի այն, որ ես ոչինչ չգիտեմ իմ մասին, որ Սիդհարթան ինձ համար առաջվա պես օտար ու անծանոթ է, մեն մի պատճառ. ես վախենում էի ինձնից, ես փախչում էի ինձնից։ Ես Ատմանն էի փնտրում, բրահմանը։ Ես ուզում էի կործանել, ջարդել իմ «ես»-ի պատյանը, որ այնտեղ՝ անհայտ խորքերում գտնեի բոլոր պատյանների, Ատմանի, աստվածայինի, կյանքի միջուկը՝ ամենավերջինը։ Եվ դրա հետ ես կորցնում էի ինքս ինձ»։