Ճամբարային յուրաքանչյուր օր հետաքրքիր է, սպասված ու սիրելի: Ամեն առավոտ օրը սկսում ենք միջավայրի, սենյակային բույսերի, լողափի խնամքի կարևոր գործով: Ճամբարականները հաճույքով են նաև ջրում, խնամում կրթական պարտեզի լանջերը:
Անդադար լողին ու խաղերին Արևմտյան դպրոցի ճամբարականների մոտ այսօր ավելացավ նաև ընթերցանության ժամը: Ճամբարականները կարդացին իրենց նախընտրությամբ գրքեր, փորձեցին տպավորություններով կիսվել ընկերների հետ:
Ճամբարականների հետ օրը սկսեցինք լողափնյա մարզական պարապմունքով, որը կազմակերպեցին ակտիվ ճամբարականները: Մարզվեցինք, կոփվեցինք, այնուհետև մեր հինգ տարեկան ընկերների հետ գնդակով և օղակով խաղեր խաղացինք:
Արևմտյան դպրոցն այսօր նոր՝ Ֆրանսիայից ժամանած ճամբարականներ ուներ: Լիլիթին ճամբարը շատ դուր եկավ: Ցանկություն չուներ րոպե անգամ դուրս գալու ջրից: Ճամբարականի ցանկություն է, բոլորն են այդպես: Իսկ ես չեմ էլ պատրաստվում խանգարել: Վայելե՛ք:
Կրթահամալիրում շարունակվում են ճամբարային ուրախ ու անկրկնելի, հագեցած օրերը: Ճամբարականների հետ օրը սկսեցինք լողափը մաքրելով, միջավայրը խնամելով: Ճամբարային օրվա ընթացքում մարզվեցինք, գնդակով խաղեր խաղացինք, ջրեցինք կրթական պարտեզի լանջերը: Օրվա ընթացքում մի լավ լողացինք, մի խումբ ճամբարականներ էլ փորձեցին նկարել իրենց տրամադրությանը համապատասխանող «սմայլիկներ»