Կրթահամալիրի նախակրթարանի, դպրոցի, քոլեջի սովորողը (ծնողը) հիվանդության պատճառով բացակայության մասին դպրոցի, քոլեջի գրասենյակի ղեկավարին տեղեկացնում է նախօրոք (դասը սկսելուց առաջ)` անձամբ, զանգով կամ էլփոստով: Այլ պատճառներով բացակայության համար ծնողը (սովորողը) էլփոստով գրավոր դիմում է դպրոցի, քոլեջի ղեկավարին: Առանց դպրոցի, քոլեջի ղեկավարի թույլտվության սովորողը չի կարող բացակայել դասից:
Սովորողի` առանց զգուշացման (անհարգելի) բացակայության մասին գրասենյակի ղեկավարը նույն օրը զգուշացնում է ծնողին: Ծնողը պարտավոր է ամենաուշը հաջորդ օրը բացատրություն ներկայացնել (պահանջել) սովորողի անհարգելի բացակայության մասին:
Սովորողի բացակայությունը էլեկտրոնային մատյանում նշանակվում է դասաժամի համապատասխան վանդակում «բ» տառով (բացակա), ուշացումը` «բ...(թիվ)» (բացակա քանի րոպե): Դասաժամի համապատասխան վանդակում սովորողի անվան դիմաց ոչինչ չի գրվում, եթե նա մասնակցում է.
Ուսումնական գործունեության ձևից անկախ` սովորողը պարտավոր է կատարել իր դասացուցակով որոշված պարապմունքների առաջադրանքները: