1. Իրավունքի զատումը պարտականություններից նույնքան մահացու է, որքան գլխի առանձնացումը մարմնից: (Ի. Շեվելև)
2. Արգասաբեր է միայն այն իրավունքը, որն իրենում տեսնում է ոչ այլ ինչ, քան պարտականություն: (Մ. Կատկով)
3. Լիակատար հավասարությունը նշանակում է համընդհանուր անպատասխանատվություն: (Թ. Էլիոտ)
4. Ազնիվէ նա, ով իր իրավունքը չափում է իր պարտքով: (Ժ. Լակոդեր)
5. Իրավունքներն առաջ են բերում պարտականություններ: (Լատինական ասույթ)
6. Իրավունքը սոցիալական առօրեականությունում անդրադարձված ճշմարտությունն է: (Ն. Բերդյաև)
7. Իրավունքը նվազագույն բարոյական պահանջներն են մարդուն,որոնցից պակաս նա վտանգավոր է հասարակության համար: (Վ. Սոլովլյով)
8. Իրավունքն անընդհատ աշխատանք է, ընդ որում, ոչ միայն պետական իշխանության, այլև ողջ ժողովրդի: (Ռ. ֆոն Յերինգ)
9. Հասարակությունը քարերից կառուցված կամար է, որը կփլվի, եթե մի քարը չպահի մյուսին: (Սենեկա)
10. Մի բան է միայն մարդուն մարդ դարձնում` սոցիալական անհավասարության մասին իմացությունը; (Ա. Բլոկ)
11. Բռնության մի գործողությունը կարող է արմատախիլ արվել միայն նմանատիպ գործողությամբ: (Կ. Մարքս)
12. Անարդարությունը ոչ միշտ է կապված ինչ-որ գործողության հետ, հաճախ այն կայանում է հենց անգործությունում: (Մարկոս Ավրելիոս)
13. Ազատության ամենամեծ թշնամիները ոչ թե նրան ճնշողներն են, այլ` պղծողները: (Վ. Ջոբերտի)
(Շարունակությունը կարդացեք իմ բլոգում` http://wp.me/P2QN0r-9)