Հարգելի աշակերտներ,
2013թ.-ի փետրվարի 5-ին ամբողջ աշխարհը տասներորդ անգամ նշելու է Ապահով համացանցի միջազգային օրը։
Մայքրոսոֆթ ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի և Վորլդ Վիժն Հայաստանը՝ «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում համատեղ նշելու են այդ օրն արդեն ավանդույթ դարձած միջոցառումներով:
Միջոցառումը, որի խորագիրն է «Հաղորդակցվիր առցանց ապահով», բաղկացած է հետևյալ մասերից.
• Աշակերտական մրցույթ
• Մայքրոսոֆթի կողմից վարպետաց դասերի շարք
• Ֆլեշ մոբ՝ ապահով համացանցի մասին իրազեկությամբ
• Մրցանակաբաշխություն և հոբելյանական տորթի մոմավառություն։
Մասնակցության պայմանները և մանրամասները՝ կցվող հայտարարության մեջ։