Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով Իմ լուրերը» (www.mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը:
Պատմի’ր քո քաղաքի խնդիրների մասին. ի՞նչ վիճակում են քո քաղաքի բակերը, տրանսպորտը, ժամանցի վայրերը: Քո քաղաքը հարմա՞ր է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Որտե՞ղ են գիշերում անօթևանները քո քաղաքում … Ո՞րն է քո քաղաքի ամենագողտրիկ և քեզ համար սիրելի անկյունը: Պատմի´ր քո քաղաքի լսված ու չլսված պատմությունների մասին
Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թ. փետրվարի 5-ն է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն 2013 թ. փետրվարի 15-ին
Մրցույթի պայմանների մասին կարդա այստեղ