Արմեն Աշոտյանի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցի մասին բոլոր նյութերը միանման էին և շատ էին հանդիպում միանման նախադասությունները: Օրինակ` «ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ նրան ներկայացվել են կրթօջախում իրականացվող մեդիակրթության շրջանակում մեկնարկած նոր հեղինակային նախագծերը»: Շատ հանդիպեցին Արմեն Աշոտյանի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կուտակվել է այլընտրանքային կրթական ծրագրի իրականացման մեծ փորձ…» խոսքերը: Նյութերի մեծ մասը ավարտվում էր այս նախադասությամբ «Նախարարի այցն ավարտվել է կրթահամալիրի Տ. Հայրապետյանի անվան գրադարանում կազմակերպված բրիֆինգով, որի ընթացքում Ա. Աշոտյանը պատասխանել է լրագրող-աշակերտների հարցերին»:
Կան նաև ռադիոնյութեր, որտեղ Արմեն Աշոտյանի ու պարոն Բլեյանի հետ հարցազրույցներից հատվածներ կան:
Ընդհանուր առմամբ լրատվամիջոցները կրթահամալիրի մասին դրական են խոսել. և' Աշոտյանի խոսքերից մեջբերված հատվածներում, և' լրագրողական տեքստերում:
Լավ կլինի, որ ԶԼՄ-ը մեր կրթահամալիրի մասին այսքան շատ գրեն ոչ միայն պաշտոնյաների այցելության դեպքում, այլ մեր նախաձեռնությունների ու հետաքրքիր ձեռքբերումների ժամանակ:
Ներկայացնում ենք ինտերնետային լրատվամիջոցների հղումները:
Լիաննա Սարգսյան
info.mskh ակումբ