Էկոլոգիական տարբեր խնդիրների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, սովորողների էկոլոգիական գիտելիքները զարգացնելու,հասարակակական ակտիվությունը մեծացնելու,ուսումնական նյութեր ստեղծելու նպատակով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2013 թվականի ապրիլի 26-30-ը կազմակերպվեց Էկո-մրցույթ`Հանրակրթական Էկոտուր 2013 միջազգային բաց ստուգատես:
Սա երրորդ ամենամյա էկոտուրն էր: Էկոտուրի բովանդակությունը կազմում էին.
· էկո-մրցույթը, որին մասնակցեցին կրթահամալիրի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների, Միջին դպրոցի, Գավառի թիվ 5 դպրոցի, Լոռու մարզի 10 համայնքի, Վայքի շրջանի Մարտիրոս և Խնձորուտ գյուղերի, Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան թիվ 98դպրոցի սովորողների 21թիմև անհատ նախաձեռնություն ցուցաբերած սովորողներ` ընդհանուր թվով 150հոգի.
· միջավայրի բարեկարգման «Մեր բակը` պարտեզ» նախագիծը, որին մասնակցեցին կրթահամալիրի կրթական հաստատությունները` իրենց սովորողներով և աշխատողներով.
· «Նորին մեծություն կավը». կրտսեր դպրոցականների էկոստուգատեսը։
ՀՀ մարզերից, Վրաստանից եկած մասնակիցները հյուընկալվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում` Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի դպրոցի: Նրանց համար կազմվեցին և իրականացվեցին ընդունելության ծրագրեր։
Մրցույթը անցկացվեց հաստատված ծրագրով և աշխատակարգով: Մրցութային նախագծերին և էկոտուրի ընթացքին կարող եք ծանոթանալ mskh.am-ի «Էկոտուր» էջում։
Մրցույթը գնահատում էր անկախ հանձնաժողովը հետևյալ կազմով.
1. Խաչիկ Հակոբյան-ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ-khacik.hakobyan@mnp.am
2. Գոռ Ալեքսանյան -ԵՊՀ, սոցիալ-տնտեսականան աշխարհագրության ամբիոնի -galeksanyan.ysugeo@gmail.com
3. ՄարիամԱվագյանգիտ.թեկն., ԵՊՃՇՀ, դասախոս <avagyan_mariam@yahoo.com>,
4. Ռուզան Ղազարյան - «Դալմա - Սոնա» Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ, Շրջակա միջավայրի պահպանության իրավունքի դասախոս, Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականghazaryanr@yahoo.com
5. Հասմիկ Նալբանդյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հ- hasmik_fizika@mskh.am
6. Գրիգոր Խաչատրյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հgrigor_khachatryan@mskh.am
Մրցույթի մասնակիցները կրտսեր դպրոցներում անցկացրեցին էկոդասեր:
Էկոտուրի «Մեր բակը` պարտեզ» նախագծով իրականացվեց 2 միավորող ակցիա` ապրիլի 24-ին` ծառատունկ, ապրիլի 30-ին` կրթահամալիրի բոլոր օղակներում միաժամանակյա վարդատունկ, սիզամարգի և կանաչ ցանկապատի ստեղծում կրթահամալիրի բոլոր օղակներում:
Էկո-մրցույթի աշխատանքները լուսաբանում էր 8-3 դասարանը (Հասմիկ Թոփչյան), որի ուսումնական նախագիծն էր էկոտուրի հրապարակայնացումը, info-mskh ակումբը, էկոտուրի մասնակիցները։ Էկոտուրի մասին ֆիլմը պատրաստում է TVmskh ակումբը:
Էկոտուրն արձանագրեց մասնակից սովորողների բնապահպանական հետաքրքրությունների, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումը, նրանց գործունեության արդյունքները։
Վերլուծություն
Անցյալ տարի, բացի մեր կրթահամալիրից, մասնակցում էր Գավառի թիմը՝ ընդամենը 7 թիմ: Այս տարի այն դարձավ միջազգային բաց ստուգատես, որին մասնակցեց Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան թիվ 98 դպրոցի սովորողների 4 թիմ, որոնք ներկայացրեցին 6 աշխատանք:
Էկոմրցույթը առաջին իսկ օրվանից անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանի բարյացակամ մթնոլորտում:
Շատ խրախուսելի էր սովորողների պատրաստվածությունը, ոգևորությունը, նվիրումը աշխատանքին: Ընտրված թեմաները արդիական էին և հրատապ լուծում պահաջող: Մանրամասնորեն ներկայացվեցին բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման կարևորությունը: Մրցույթին մասնակցող թիմերից մի քանիսը խնդիրները տեղայնացրել էին, որը էլ ավելի կարևորեց բարձրացրած հարցերը՝ Մարտիրոս, Լոռի: Մարտիրոսի և Խնձորուտի թիմերի հետ ակտիվորեն համագործակցել էին արհեստագործական դպրոցի սովորողները`Մուրադյան Արսենը, Պետրոսյան Աննան, Խաչատրյան Մարինեն, Սարդարյան Մարիամը Անահիտ Մելքոնյանի հետ: Արդյունքում Մարտիրոսի թիմերն արժանացան գլխավոր մրցանակի, որը հավասարապես պատկանում է նաև մեր սովորողներին: Էկոտուր 13-ի կարևոր նվաճումներից է հյուրերի հետ միասին «Մեր բակը` պարտեզ» նախագծով կրթահամալիրի բոլոր օղակներում միաժամանակյա վարդատունկ և ծառատունկը, որոնց մասնակցեցին կրթահամալիրի սովորողները, դասավանդողներն ու աշխատակիցները:
Անհերքելի է, որ մրցույթը կայացավ, կայացավ համերաշխ կոլեկտիվ աշխատանքի, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի անմիջական մասնակցության և նոր նախաձեռնությունների շնորհիվ: Ասատրյան Մարթան, էմանուել Ագջոյանը, Անահիտ Մելքոնյանը մշտապես հյուրերի խմբերի հետ էին, կազմակերպում և իրականացնում էին նրանց մշակութային ծրագրերը (Մատենադարան, էջմիածին, Խոր Վիրապ, Խոսրովի արգելոց, ամենօրյա զբոսանքներ երեկոյան Երևանով): Հյուրերի հետ ակտիվորեն աշխատում էին նաև վրացերենի ուսուցչուհի Ռինա Շագինյանը, Գայանե Առաքելյանը: Ծանրաբեռնված աշխատեցին հանձնաժողովի անդամները: Դժվար էր այդքան ոգևորված և իրենց աշխատանքին լուրջ վերաբերվող 21թիմերի սովորողներին և 4 անհատ նախաձեռնողներին գնահատել: Բայց, կարծում եմ, հանձնաժողովը պատվով կատարեց իր աշխատանքը և անաչառ գնահատվեցին բոլոր թիմերը:
Իրականում, բոլորն էլ հաղթող են՝ և՛ տեսական, և՛ գործնական հմտություններ ու կարողություններ, նոր ընկերներ ձեռք բերեցին և նոր ծրագրեր կազմեցին:
Ստեղծվում է Էկոտուրի բլոգը, որտեղ կտեղադրվեն էկոլոգիային և բնապահպանությանը վերաբերող նյութեր: Էկոտուր 13-ին վերաբերող ավելին քան 70 նյութ է տեղադրվել mskh.am կայքում***:
Կարելի է միայն ափսոսալ, որ Էկոտուրին չէին մասնակցելում Երևան քաղաքի և ոչ մի դպրոց, որոնք ժամանակին տեղեկացված էին: Ի՞նչ է, Երևանում էկոլոգիական խնդիրներ չկա՞ն: Կան: Իսկ ո՞ւր են դրանց լուծումներն առաջարկող ապագա քաղաքացիները:
Էկոտուրի արդյունքները ամփոփվեցին: Հաղթող թիմերը ստացան էկոճամբարների ուղեգրեր, իսկ հանձնաժողովի նախագահը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ`Խաչիկ Հակոբյանը առաջարկեց համագործակցել ՀՀ բնապահպանության նախարարության հետ և ճամբարները կազմակերպել Հայաստանի ազգային պարկերում, արգելավայրերում, որտեղ և կիրականացվեն բազմաբնույթ ուսումնական նախագծեր և ծրագրեր:
Էկոտուր-2014-ը արդեն սկսվել է: Սկսվել է Մեդիա կենտրոնում Էկոտուր-2013-ի կլոր սեղանի շուրջը՝ նոր առաջարկների և նախաձեռնությունների առաջադրմամբ. Հընթացս ծնվեցին նոր առաջարկներ, գաղափարներ, խնդիրների լուծումներ, որոնք հաշվի կառնվեն հաջորդ էկոտուրի թեմաները կազմելիս և անցկացնելիս:
Էկոտուր-2014-ի թեմաները հիմնականում կլինեն տեղային հիմնահարցերի լուծումը՝
· Աղբահանումը դպրոցում- պարտադիր` էկոտուր 2014-ի մասնակցության համար
· Մեր բակը՝ պարտեզ
· Ծառի օրը՝ ապրիլի 22
· Ապրիլի 24-ի միավորող ակցիաներ
· Մեր լեռների էկոլոգիական խնդիրները
· Գյուղամիջյան ճանապարհներ
· 1988թ. երկաշարժիհետևանքներիդանդաղվերացումը` որպեսէկոաղետ
· Տեղային էկոտուրերի անցկացում
· Արշավախմբային ճամբարների ստեղծում
· Էկոտուրի գրադարանի ստեղծում
Եկեք մեր երկրում ապրենք արժանապատիվ կյանքով, չհանդուրժենք աղբն ու ավերակները մեր շուրջ: Վերացնենք դրանք:
Էկոտուրը այսքանով չի վերջանում, քանի որ առջևում էկո-աշխատանքներ՝ էկո-արշավներ են, էկո-ճամբարներ են, որոնց ընթացքում մասնակիցները ոչ միայն կհանգստանան, այլև օգտակար աշխատանքներ կանեն Հայաստանում և Արցախում:
Կարծում եմ Էկոտուրը կայացավ, այն կա և կունենա շարունակություն:
Որպես Էկոտուր 2014-ի կազմակերպիչ առաջարկում եմ Մարթա Ասատրյանի թեկնածությունը, ով ունի կազմակերպչական ընդունակություններ, առավել բարեխիղճ և հոգատար աշխատեց Էկոտուր 2013-ի ժամանակ:
Էկոտուր 2013-ի կազմակերպիչ՝ Հասմիկ Նալբանդյան
42. http://www.mskh.am/am/30218
43. http://www.mskh.am/am/30216
44. http://www.mskh.am/am/30191
45. http://www.mskh.am/am/30190
46. http://www.mskh.am/am/30189
47. http://www.mskh.am/am/30188
48. http://www.mskh.am/am/30187
49. http://www.mskh.am/am/30186
50. http://www.mskh.am/am/30185
51. http://www.mskh.am/am/30184
52. http://www.mskh.am/am/30183
53. http://www.mskh.am/am/30182
54. http://www.mskh.am/am/30181
55. http://www.mskh.am/am/30180
56. http://www.mskh.am/am/30178
57. http://www.mskh.am/am/30177
58. http://www.mskh.am/am/30166
59. http://www.mskh.am/am/30165
60. http://www.mskh.am/am/30157
61. http://www.mskh.am/am/30156
62. http://www.mskh.am/am/30146
63. http://www.mskh.am/am/30145
64. http://www.mskh.am/am/30144
65. http://www.mskh.am/am/30143
66. http://www.mskh.am/am/30126
67. http://www.mskh.am/am/30116
68. http://www.mskh.am/am/30092