Էկոտուր 2014- ի մեկնարկը արդեն տրված է և ՀՀ Բնապահպանության նախարարությունը իր գործուն աջակցությունն է ունենալու միջազգային ստուգատեսի նախագծերի իրականացման և էկոճամբարի կազմակերպման գործում:
Մարտի 3-ին ժամը 15:00-ին Կրթահամալիր կհյուրընկալվի ՀՀ Բնապապանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: Հանդիպումը կլինի կլոր սեղանի տեսքով, որին ներկա կգտնվեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ «Կրթություն հանուն կայուն զարգացման» հիմնադրամի ներկայացուցիչները:
Կլոր սեղանի օրակարգը՝ Էկոտուր միջազգային ստուգատեսի բլոգում: