Ողջույն Երևան, ողջույն Սեբաստացիներ
Զիկատար բնապահպանական կենտրոնում արդեն մեկնարկել է Էկոտուր 2014-ի մրցանակակիրների միջազգային էկոճամբարը: 40 բնապահպան մի վայրում` Վրաստան, Արցախ, Բազմաղբյուր, Բջնի, Երևան: Ճամբարի բացումը տպավորիչ էր: Երեք հանրապետությունների հիմներ, հայկական, վրացական պարերի հերթափոխ, մասնակիցների խոսքը, ճամբարային առօրյայի ներկայացում: Ապա սկսվեց իսկական ուսումնական, հայրենագիտական արշավը: Քայլեցինք մոտ 4 կմ արգելավայրի տարածքով, հասանք մինչև արհեստական լճակ, իմացանք անտառների դասավորության, կենադանական աշխարհի առանձնահատկությունների մասին, քայլեցինք, շփվեցինք, սովորեցինք...
Օրը շարունակվում է. հաջորդ կանգառը Կողբ գյուղն է:Ուսումնասիրելու ենք գյուղի պատմությունը, հայրենագիտությունը, մարդկանց:
Սպասեք նորությունների:
Սիրով Ձեզ համար` Թամարա Ստեփանյան