Զիկատարի էկո ճամբարում օրերն անցնում են հետաքրքիր, հագեցած և ուրախ: Բջնիից չորս մասնակից ենք ու արդեն ներառվել ենք թիմերի բազմազանության մեջ: Ճամբարի ընթացքում կատարել ենք ճանաչողական արշավ անտառում և ծանոթացել տեղանքին: Պատրաստում ենք նախագիծ անտառի ծառատեսակների մասին: Մասնակցել ենք նաև ուսումնական պարապմունքին,որի ընթացքում ծանոթացել ենք Հայաստանի գիշատիչ թռչուններին, ապա սաովորածը գործնականում ուսումնասիրելու նպատակով հեռադիտակներով գնացինք անտառ,բայց անտառի սաղարթը շատ խիտ էր և մեծ ուշադրություն էր հարկավոր թռչուններին տեսնելու համար:Մենք լսում էինք միայն ձայները, իսկ ընկեր Լուսինեն, Երիտասարդ կենսաբանների ասոցացիայից, ասում էր,թե որ թռչունի ձայնն է: Շատ հետաքրքիր էր: Ձեռք ենք բերել նոր ընկերներ ոչ միայն Հայաստանի մարզերից, այլ նաև Արցախից և Վրաստանից: Անչափ ուրախ ենք, որ այս ճամբարի մասնակիցն ենք:
Քրիստինե Պետրոսյան՝ Բջնիի միջնակարգ դպրոց