Մեր երազանքը ի կատար ածվեց: Ահա 2014 էկոտուր մրցույթում հաղթած` Զիակտար միջազգային ճամբարի մասնակիցն եմ: Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ դիմավորեց տիար Բլեյանը` որդու հետ: Բարի մաղթանքներ հղելով ճանապարհվեցինք Սևան` կախարդական աշխարհ: Ծովի ալիքները լեզու առած խոսում էին մեզ հետ, ինչպես հասկացանք` ասում են «բարի գալուստ»: Զմայլվելով նրա գեղեցկությամբ՝ մեր քայլերը տարան Սևանավանք` մի խորհրդավոր աշխարհ: Յուրաքանչյուրս իր աղոթքն էր մրմնջում… Հոգեպես թեթևացած լճի հաճույքը զգացինք` լողացանք, խաղացինք և նավով շրջագայեցինք: Գաղտնիք ասած չեմ լինի, որ շատերը առաջին անգամն էին լինում Սևանա լճում, ինչպես նաև նավ նստում: Սևանի գեղեցկությամբ հմայված հասանք Զիկատար` հեքիաթային աշխարհ: Մեր կյանքի լավ հինգ օրերը անցկացրինք այստեղ: Ամեն օր նոր անակնկալներ էր մատուցվում, հետաքրքրությունների նոր էջ բացվում: Թեկուզ ճամբարը կոչվում էր միջազգային, բայց հասկացանք, որ ազգի տարբերություն չկար:Գոյություն ուներ մեկ միասնական թիմ, չնայած բարձրից ծածանվում էին երեք դրոշները` Արցախի, Հայաստանի, Վրաստանի: Բոլորը իրար հանդեպ հարգալից վերաբերմումնք էին ցուցաբերում: Յուրաքանչյուր թիմ իր իմացածը` երգը, պարը սիրով էին սովորեցնում մնացած թիմերին: Իսկ մեր ղեկավարները և թիմերի ուսուցիչները տեսնել էր պետք, թե ինչպես են կողքից հիանում ու հպարտանում: Իրար հետ մտերմացած գնացինք էքսկուրսիա Կողբ գյուղ: Սա էլ իր անբացատրելի հետաքրքրություններն ունի: Մեր հիշողություններից անջնջելի հետք կթողնի Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Այս ամենի համար շնորհակալ ենք ծրագրի նախաձեռնողներին:
Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոց. Լիանա Մեսրոպյան