• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» 2015թ. ռազմամարզական ճամբարը մեկնարկում է

Հուլիսի 10-ին Արցախի Ասկերանի Նոր Այգեստան գյուղի մոտ սկսում է «Ասպետ» ճամբարի տասօրյա առաջին հերթափոխը, որին մասնակցում են նաև սեբաստացիները։  9-11-րդ դասարանցի այն պատանիների համար, ովքեր չեն եղել «Ասպետում», սա հնարավորություն է 10 օր Արցախ աշխարհին ծանոթանալու, արցախցի և լիբանանցի հասակակիցների հետ 10-օրյա ճամբարային կյանքով ապրելու, յուրացնելու նախնական զինվորական պատաստության ծրագիր։ Ովքեր անցած տարիներին եղել են ճամբարում, ցանկության դեպքում կարող են կրկնել ճամբարային վայելքը։

Տեղափոխումը, ինչպես անցած տարիներին, անվճար է։ Սովորողների մեկնումը՝ հուլիսի 10-ին, վերադարձը՝ հուլիսի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարության տրանսպորտով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ավագ դպրոցների գրասենյակներում։