• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կլոր սեղան-քննարկում

Մարտի 9-ին՝ ժամը 13.00, Ավագ դպրոցի ընթերցասրահում Մայրենի լեզվի օրերի շրջանակում հրավիրում ենք մասնակցելու Կլոր սեղան- քննարկմանը հայերենի վերաբերյալ մի շարք հետաքրքիր դիտարկումների շուրջ։

Ծրագրում.

  1. Հրաչյա Աճառյանի «Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն» աշխատությունը. Հասմիկ Ղազրյան.
  2. «Հայերենը՝ հնդևրոպական լեզվաընտանիքի անդամ». Ջուլի Սիմոնյան. 12-րդ դասարան.
  3. «Դարձվածքների առաջացման ուղիները». Աննա Մաթևսյան. 11-րդ դասարան.
  4. «Համացանցը և մայրենի լեզուն». Ելենա Սարգսյան.
  5. հարակից բանախոսություն՝ «Համացանցային լեզու». Գոհար Գաբրիելյան և Անուշ Աղաջանյան. Քոլեջի թարգմանչական խումբ, 2-րդ կուրս
  6. «Ներկա ժամանակը հայերենում». Մարիա Բաբայան, 11-րդ դասարան
  7. «Հայկական տեղանուններ. Տեղանվանահիմքերի իմաստաբանական դաշտը». Վանուհի Բաղմանյան
  8. «Գրաբարաբանությունները ժամանակակից հայերենում». Թամար Ղահրամանյան