Մայիսի 6-9
Երթուղին`
Երևան - Ախալքալաք - Չլդըր լիճ (Ծովակն հյուսիսո) - Օլթիվանք - Խախուվանք - Օշքվանք – Ճորոխ - Արդվին - Թորթումի ջրվեժ - Թորթումի լիճ -Իշխանվանք - Էրզրում (Սբ. Աստվածածին, Սանասարյան վարժարան, բերդ). գիշերակաց Էրզրումում
Դերջան – ամենաբարձր խաչքարեր – Երզնկայի ջրվեժ - Բայբուրդ – Սումելա վանք - Տրապիզոն. գիշերակաց Տրապիզոնում
Սուրբ Սոֆիայի եկեղեցի - Զիլքալե - Այդեր - Ֆըրթընա գետի կիրճ - Քաջքար -Արհավիս-Զույգ կամուրջներ – Մենչունայի ջրվեժ — Հոփա. գիշերակաց Հոփայում
Արտաշեն — Չամլըհամշեն (Հին Համշեն)- Բորչկա — Արդվին - Շավշատ- Արդահան- Երևան:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Հնարավոր է նաև սոցփաթեթով: Ցանկացողները թող արձագանքեն:
Յուրահատուկ և տպավորիչ է Համշեն աշխարհը. թավշյա կանաչ և խիտ անտառներ, գեղատեսիլ լեռնաշղթաներ, հեքիաթային ոլորապտույտ ճանապարհներ, արագահոս գետեր և ջրվեժներ, միջնադարյան կամուրջներ, ավանդական գյուղեր, տներ և մարդիկ, որոնք հարյուրավոր տարիներ անց դեռ պահպանել են իրենց հայ ինքնությունը: Պահպանել են իրենց լեզուն` Համշենի բարբառը:
Նկարներում Զիլքալե բերդն է և Սումելա ժայռափոր վանքը: