Այսօր միջին դպրոցի ընթերցասրահում Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար մեկնող խմբի անգլերենի հերթական պարապմունքն էր։ Մեր սովորողները բավականին տիրապետում են անգլերենին, այնպես որ աշխատանքը հեշտ ու արագ է առաջ գնում։
Վերջում քննարկեցինք Հայաստանի և կրթահամալիրի մասին պատմող ֆիլմի կառուցվածքը, միասնական աքսեսուարների դիզայնը, ապրիլյան ճամփորդությունները։
Հաջորդ հանդիպումը՝ ապրիլի 7-ին ժամը 14:00-ին է լինելու: