«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմական հայրենիք գնալն ինձ միշտ թվացել է ցանկություն, եթե չասեմ երազանք, որը երբեք իրականություն չի դառնալու: Միշտ էլ կարդացել եմ, հետաքրքրվել, հիացել, ուղղակի հիացել: Այս անգամ որոշումը կայացվեց միանգամից, առանց երկար-բարակ մտածելու. գնում եմ: Երևի որոշումներ կայացնելու համար էլ ժամանակ է անհրաժեշտ: Գնացի: Թվում է `անհնարին է, անկարելի, բայց Հայաստանից Հայաստան հասնելու համար երկու սահման է պետք հատել: Վստահ էի, հանգիստ էի, որ սահմանն անցնելուց հետո էլ ինձ տանն եմ զգալու, ոտքերիս տակ հողը ամուր է լինելու, զանգելու էի տուն` առանց այլ միջնորդ հեռախոսակապերից օգտվելու: Դե մերն ա, էլի՜, տանն ենք, էլի՛, մի Ախուրյան է բաժանում ու մի պայմանական սահման: Հետո ինչ: Առաջ էինք գնում`չզգալով օտարություն ու խորթություն...
Ամբողջական նյութը տե'ս իմ բլոգում