• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայերենի ճամբար

Oգոստոսի 15-18-ին կրթահամալիրում կազմակերպվում է հայերենագիտական ամառային քառօրյա ճամբար`

  • 2 օր Երևանում՝ կրթահամալիրում (15-16.08),
  • 2 օր՝ Սևանի «Ժայռ» գոտում (17-18.08):

Ճամբարի մասնակիցները

  • 2015-2016 ուսումնական տարում հայերենի ֆլեշմոբներին ակտիվ-արդյունավետ մասնակցության համար խրախուսվողները ճամբարի ուղեգիրը կստանան իբրև մրցանակ.
  • հայերենով, ամառային ուսումնական միասնական աշխատանքով հետաքրքրվող սովորողները ֆլեշմոբի ճամբարին կարող են մասնակցել՝ ձեռք բերելով ուղեգիրը։

Ճամբարի բովանդակությունը` 

  • Երևանում`հայերենի պարապմունքներ, լեզվաբանական հետաքրքիր քննարկումներ, մեկանգամյա սնունդ, լող, հեծանիվ, մարզերից և Արցախից եկողների համար` նաև ընթրիք և կացարան, երեկոյան զբոսանք Երևանում:
    Ճամբարային պարապմունքները կներառեն նաև երաժշտություն, պար, ինտելեկտուալ խաղեր:
    Մասնակիցները, ըստ ցանկության, կարող են պատրաստել զեկուցումներ հայոց լեզվի վերաբերյալ:
  • Սևանում` լող, հարենագիտություն, բարձունքի նվաճում, հայերենի պարապմունք։ 
    Ճամբարի մասնակիցը կստանա հավաստագիր։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել, գրել մեզ։  Ճամբարի ուղեգիրը ստանալու կամ ձեռք բերելու համար խնդրում ենք լրացնել հայտը։

Ճամբարի ղեկավար` Վանուհի Բաղմանյան,  096 066 524, vanuhi@mskh.am: