Սեպտեմբերի 3-ից սկսում ենք բարձունքների վերելք նախագիծը: Այս անգամ արագածյան վերելքը նվիրում ենք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ծննդյան օրվան: Արշավը երկու խմբից է կազմված: Բոլորը միասին կբարձրանան Հարավային գագաթ: Այնտեղից հիմնական մասը կվերադառնա, իսկ մի փոքր խումբ կշարունակի ճանապարհը Արևմտյան գագաթ, խառնարան: Կգիշերի խառնարանում, առավոտյան կբարձրանա Հյուսիսային գագաթ և Գեղարոտ գետի կիրճով կիջնի Արագած գյուղ: Միայն Հարավային գագաթ գնացողները լրացնեն այս հայտը: