Միջին դպրոցի «Մուտք» ճամբարին այս փուլում մասնակցեց 20 ճամբարական։ Սովորողները հասցրեցին մտերմանալ, թիմային խաղեր խաղալ, օգնել միմյանց, ծանոթանալ կրթահամալիրին, բլոգներ ունենալ և գրել իրենց նորաբաց բլոգներում։
Դիանան Վալդորֆյան դպրոցից էր եկել, ճամբարում հանդիպեց իր դասընկերուհուն՝ Անիին։
Պարսկաստանից, Լիբանանից, Բեյրութից եկած երեխաները միմյանց հանդիպում են հենց Միջին դպրոցում․ ուրախանում են, ոգևորվում։ Ճամբարի ամփոփումը՝ Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում։