ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2022-2023 ուստարի
Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 01.09.2022թ. նիստում։
Կրթահամալիրի մասնաժողովի (այսուհետ` մասնաժողով) գործունեությունը որոշվում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ (կետ 23, 27, 48)։
Մասնաժողովը կրթահամալիրի մանկավարժական, ուսումնամեթոդական, հետազոտական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Կրթահամալիրի մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը (այսուհետ՝ մասնաժողով), որը կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված մարմին է:
2022-2023 ուստարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաժողովի անհատական կազմը։
Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մասնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Մասնաժողովի նիստերը կարող են անցկացվել առցանց: Մասնաժողովին ներկայացվող նյութերը պատրաստվում են հեռավար, առցանց քննարկումների միջոցով:
Մասնաժողովն ունի իր էջը մանկավարժության կենտրոնի բլոգում և mskh.am-ում։
Մասնաժողովի նիստները բաց են։ Կրթահամալիրի տնօրենը, մասնաճյուղերի ղեկավարները մասնաժողովի նիստին մասնակցում են ի պաշտոնե։ Օրակարգում ընդգրկված հարցը (ծրագիր, նախագիծ, առաջարկություն, հաշվետվություն և այլ) ներկայացնողների մասնակցությունը պարտադիր է։ Նիստին կարող են հրավիրվել այլ մարդիկ։