- Երթուղի ներկայանալ առանց ուշանալու, կոկիկ հագնված, տղամարդիկ՝ սափրված։
- Երթուղին իրականացնել մաքուր տրանսպորտային միջոցով (այսուհետ` մեքենա) լույսերը միացրած: Մեքենան պետք է պարտադիր կահավորված լինի առաջին օգնության դեղատուփով, կրակմարիչով, «Զգույշ, երեխաներ են» մակագրությամբ՝ համապատասխան երթևեկության նշանով:
- Երթուղին իրականացնելիս, ինչպես նաև կրթահամալիրի տարածքում, կանգառներում ծխելը խստիվ արգելվում է:
- Վարորդը պարտավոր է՝
- Մեքենան վարել՝ խստորեն պահպանելով երթևեկության կանոնները:
- Կանգառներից շարժվել երթուղու չվացուցակով սահմանված ստույգ ժամերին:
- Երթուղուց չշեղվել և առանց կրթահամալիրի նշանակած պատասխանատու անձի (այսուհետ՝ պատասխանատու) հետ համաձայնեցնելու՝ նոր կանգառներ չավելացնել, ուղևորների՝ հաստատված ցուցակից դուրս ուղևոր չվերցնել:
- Հետադարձ երթի մեկնարկից առնվազն 10 րոպե շուտ լինել տեղում և սկսել սաների նստեցումը:
- Ուղևորների հաստատված ցուցակի համաձայն առավոտյան երթուղու վերջնակետ կանգառներում կրթահամալիրի դպրոցների պատասխանատուների մոտ իջեցնել և հետադարձ երթի սկզբնակետերում պատասխանատուներից ընդունել և նստեցնել ուղևոր սաներին։
- Ժամանակին լիցքավորել մեքենան և վաղօրոք վերացնել նկատված անսարքությունները:
- Մեքենայի անսարքությունը ժամանակին չվերացնելու դեպքում գտնել համապատասխան փոխարինող մեքենա և անձամբ ուղեկցել կրթահամալիրի ուղևոր սաներին (այսուհետ ՝ սաներին)` տեղյակ պահելով կրթահամալիրի պատասխանատու անձին: Հարցը ինքնուրույն լուծելու անհնարինության դեպքում անմիջապես տեղեկացնել կրթահամալիրի պատասխանատու անձին և առաջնորդվել վերջինիս հրահանգներով:
- Որևէ պատճառով երթուղու չվացուցակից հետ ընկնելու դեպքում կամ երթուղին շարունակել չկարողանալու դեպքում անմիջապես տեղեկացնել պատասխանատուին:
- Հիվանդության կամ հարգելի պատճառով բացակայելու դեպքում նախապես գտնել փոխարինողի, համաձայնեցնել փոխարինումը պատասխանատուի հետ, հանգամանորեն բացատրել փոխարինողին իր անելիքը` տրամադրելով երթուղու չվացուցակը և մեքենայում (մեքենայի վրա) տեղադրվող նշանները:
- Երթուղին իրականացնելիս վարորդը պետք է ունենա լիցքավորված բջջային հեռախոս, տեղափոխվող սաների, նրանց ծնողների հեռախոսահամարներով պատասխանատուի հաստատած ցուցակը և, նույն հաստատմամբ, երթուղու չվացուցակը, ինչպես նաև սույն հրահանգը։
- Մեքենան վարելիս վարորդն իրավունք ունի օգտվելու բջջային հեռախոսից միայն ականջակալի օգնությամբ:
- Երթուղին իրականացնելիս ռադիո կամ ձայնարկիչ չի միացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատասխանատուն հատուկ սկավառակներ է տրամադրում վարորդին:
- Կայանման համար նշված կանգառում, 10-15մ շառավիղով 1-ին գծում տեղ չլինելու դեպքում թույլատրվում է մեքենայի կարճատև կայանումը 2-րդ գծում՝ վթարային թարթիչներ միացնելով:
- Հետադարձ ճանապարհին նախատեսված կանգառում սանին չդիմավորելու դեպքում վարորդը պետք է շարունակի երթուղին, երթուղու վերջում կապ հաստատի մեքենայում մնացած սանի ծնողների հետ: Ծնողների անհասանելիության դեպքում վարորդը պարտավոր է դեպքի մասին հայտնել պատասխանատուին, իսկ սանին վերադարձնել դպրոց և հանձնել դպրոցի աշխատակցի խնամքին:
- Մեքենայում մոռացված իրերը հանձնվում են սանի դպրոցի ղեկավարին կամ պատասխանատուին:
- Կոնտակտային հեռախոսահամարներ
- Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն, հեռ.՝ 094 43 10 99
- Կարապետ Ռուբինյան, փոխտնօրեն, սաների տեղափոխման հարցերով կրթահամալիրի պատասխանատու անձ, հեռ.՝ 093 90 09 15
- Լուսինե Մամիկոնյան, կադրերի տեսուչ, հեռ.՝ 094 47 30 41
- Քնարիկ Ներսիսյան, Հյուսիսային դպրոցի ղեկավար, հեռ.՝ 043 17 56 98
- Նիկողոսյան Նաիրա, Արևելյան դպրոցի ղեկավար, հեռ.՝ 094 20 84 40
- Ռիմա Երեմյան, Արևմտյան դպրոցի ղեկավար, հեռ.՝ 094 43 28 70
- Շամիրամ Պողոսյան, Հարավային դպրոցի ղեկավար հեռ.՝ 094 21 12 91
- Լուսինե Բուշ, Միջին դպրոցի ղեկավար, հեռ.՝ 093 24 50 25
- Մարթա Ասատրյան, Մայր դպրոցի Ավագ ղեկավար, հեռ.՝ 095 61 70 70
- Տաթև Բլեյան, Քոլեջի ղեկավար, հեռ.՝ 077 09 28 48
Սովորողների տեղափոխման կազմակերպում